Արտահայտվում են վերապատրաստվողները

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի  19-ից 21-ը մասնակցեցինք գրադարանավարների վերապատրաստմանը: Ջերմ ընդունելությունից հետո տիկին Մարին և տիկին Նոննան ջանք չխնայեցին իրենց գործի հմտությունը  փոխանցել մեզ:

Միջավայրը գրավիչ էր: Վերապատրաստումը մեզ տվեց ինքնավստահություն, աշխատանքի մակարդակի  բարձրացում: Մենք որպես գործող գրադարանավարներ ավելի ենք գնահատում նորարարական մեթոդները և կարծում ենք այս մեթոդներով աշխատելն ավելի հեշտ  ու մատչելի կլինի: Հետաքրքիր էր ու զարմանալի  մեր համար, որ կրթահամալիր մտանք  գրադարանից,(խեղճ գյուղական գրադարաններ)…
Անցանք վերապատրաստման եռօրյա կուրսը, սովորեցինք էլեկտրոնային գրացուցակների և սպասարկման մատենավարությունը, որը կբարձրացնի աշխատանքային պրոցեսը:  Կարծում ենք աշխատանքային համագործակցությունը ստացվեց, մենք էլ մեր  աշխատանքային գործունեությունը կսկսենք և կշարունակենք   նոր ժամանակակից մեթոդներով:
  Վերպատրաստվողներ


Share article on

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*