«Գիտախոս» գիտահանրամատչելի մրցույթ

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Եթե ցանկանում եք խոսել գիտության մասին հանրամատչելի՝ բոլորին հասանելի լեզվով, ապա այս մրցույթը Ձեզ համար է: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է «Գիտախոս» գիտահանրամատչելի զեկուցումների մրցույթը, որին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից, տարիքից և կարգավիճակից: Պարզապես անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և մասնակցել նախընտրական փուլին: Այն տեղի է ունենալու ապրիլի 18-28 ընկած ժամանակահատվածում: Մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել 5ր. տևողությամբ զեկուցումներ, որից հետո տվյալ բնագավառի ժյուրին կգնահատի թե՛ մասնակցի հանրային ելույթ ունենալու, թե՛ տվյալ բնագավառի վերաբերյալ զեկուցելու կարողությունը: Լավագույնները կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Մասնակիցները կարող են ելույթ ունենալ հետևյալ բաժիններում՝

  1. բնական գիտություններ,
  2. ճշգրիտ և տեխնիկական գիտություններ,
  3. հումանիտար գիտություններ,
  4. հասարակական գիտություններ:

Նախընտրական փուլից հետո՝ մայիսի 3-ին, տեղի է ունենալու «Գիտախոս» մրցույթի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն ընտրված մասնակիցները, ինչպես նաև զեկուցումներ կլինեն տարբեր ոլորտների հանրաճանաչ մարդկանց կողմից: Ժյուրիի կազմում կընդգրկվեն տարբեր բնագավառների պրոֆեսիոնալներ, որոնք կգնահատեն մասնակիցների զեկուցելու, բեմում խոսելու և հանդիսատեսի հետ աշխատելու կարողությունները, ինչպես նաև գիտական նյութը ճիշտ մատուցելու ունակությունը:

«Գիտախոս»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 14-ը:

Միջոցառումն ամբողջությամբ կտեսանկարահանվի և կտեղադրվի համացանցում՝ ստեղծելով հայալեզու գիտահանրամատչելի նյութերի շտեմարան:
Աղբյուը

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*