Զվարճանք, սպորտ, ուսում , հանգիստ ՝ այս ամենը մեր ճամբարում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Ճամբարային օրը սկսեցինք ֆուտբոլ խաղալով և հեծանիվ քշելով:Մեր կրտսեր ճամբարականներին այնքան էր հրապուրել գրադարանը իր հարմարավետ, զով և գրքաշատ ընթերցասրահով, որ նրանք նախընտրեցինք գիրք կարդալը:Թենիս խաղալուց հետո գնացինք Արևմտյան դպրոց — պարտեզ, նախաճաշեցինք և քիչ հետո արդեն լողավազանը մերն էր, մի լավ լողացինք, զովացանք , արդեն ցանկանում էինք վերադառնալ , երբ մեզ միացավ  իմ ընկերը՝ Գոռը, նա այսօր գնացել էր կենգուռու մրցույթում իր  վաստակած  մրցանակը ստանալու, ես սրտանց շնորհավորեցի նրան, վերադարձանք Միջին դպրոց՝ քիմիայի  լաբորատորիա, կարծում էի տարվա ընթացքում բոլոր փորձերը կատարել էինք , բայց ընկեր Սուսանին կրկին հաջողվեց մեզ զարմացնել՝ կատարեցինք հրաբուխի, օձի և այլ գույնզգույն և հետաքրքիր փորձեր, հետո  ջրեցինք բույսերը, գնացինք հրաձգարան , մի քիչ էլ խաղացինք և ահա ժամը 16.00 է, ժամանակին  վերջապես հաջողվեց «բռնել մեզ»  և մենք ստիպված գնացինք տուն:

Տես՝ իմ բլոգում։


Share article on

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*