«Ընթերցողի հրճվանքը» Արևելյան դպրոց- պարտեզում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

 


Մենք ընկեր Մարիի հետ գնացինք Արևելյան դպրոց, որտեղ  սկսեցինք մի նոր հետաքրքիր նախագիծ՝ «Ընթերցողի հրճվանք»: Նախապես ընտրել էինք Հովհաննես Թումանյանի «Սուտասան»  հեքիաթը,վերլուծել: Մենք աշխատում էին 2-4 տարեկան փոքրիկների հետ: Երեխաները շատ լուռ և հետաքրքրասիրությամբ լսում էին մեր հեքիաթը, իսկ այնուհետև շատ ակտիվ մեզ հարցեր էին տալիս, պատմում հեքիաթը և այլն: Նաև իրենց հետ երգեցինք, խոսեցինք իրենց սովորած հեքիաթներից: Խոսեցինք կոմիտասյան օրերից, մեր փոքրիները այնքան անուշ և քաղցր ձայնով ներկայացրեցին իրենց երգերը, որ հաճույքդ գալիս էր: Նրանք շատ ակտիվ և խելացի երեխաներ են: Նրանք այնպիսի հետաքրքիր երևակայություն ունեին, որ անգամ մենք այդպիսի հիանալի երևակայություն չունենք:Այնպիսի երևակայություն, որ շոկոլադե անձրև ստեղծեցին, շոկոլադները կերան, այնուհետև կարմիր ամպեր, նարնջագույն անձրև ստեղծեցին: Խոսքեր չկան: Ինձ միանգամից գցեցին մանկության գիրկը, սկսեցի հիշել ինքս իմ հեքիաթային աշխարհը, իսկ նրանք արդեն գրքի մեջ էին, իրենց անուշ և մռութիկ աչքերը բացած չէին կտրվում հեքիաթից, կարծես թռչում էին երկնքում: Մենք ապշել էինք իրենցից: Նրանք մեր փոքրիկ ստեղծարարներն են, մեր փոքրիկ ստեղծագործողները:
Աղբյուրը՝ Անի Արղությանի բլոգ 

 

Աղբյուրը՝ Նելլի Արղությանի բլոգ

 

 

 


Share article on

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*