Ընթերցողներին

 

Աշխատանքային սկիզբը ամառային աշխատաժամանակ՝՝ 8.50-17.00
Ձմեռային աշխատաժամանակ՝ 10.00-17.00:
Շաբաթ օրը աշխատանքային ժամը սահմանվում է 10:00-13:00:ական պլանով նախատեսվում է ընդմիջում 30 րոպե տևողությամբ (բացառությամբ շաբաթ օրերի):

Գրադարանի աշխատողների գործառույթները`

Գրադարանի աշխատողների ընթացիկ աշխատանքներ (աշխատողների ինքնակրթություն, ընթերցասրահների հսկում և պահպանություն, գրքի, գույքի, տեխնիկայի, շրջապատի խնամք, գրքերի վերանորոգում, ֆունկցիոնալ անկյան ստեղծում…)

  • գրադարանի աշխատողը նախապես ծանոթացնում է ընթերցողին գրադարանի կանոններին
  • ընթերցողի գրանցում
  • գրադարանի աշխատողը ընթերցողներին օգնում է, ուղղորդում է, սովորեցնում, խթանում է ՏՀՏ-ների կիրառումը:
  • սպասարկումը կատարում է էլեկտրոնային տարբերակով
  • վերահսկում է պարտքատերերին, թե´ սովորողին, թե´ մանկավարժական աշխատողին (հեռախոսազանգ- հիշեցում, mail- հիշեցում, ֆեյբուք«հիշեցում)

գրքի մշակում /ծանոթանում է գրքի բովանդակությանը` այն շիֆրավորում, կնքում,    գրանցում հաշվառման և էլ. մատյաններում/

  • անոտացիա է կազմում նորույթներ բաժնի համար

.      սահմանված կարգով ընթերցողներին ապահովում է ուսումնական գրականությամբ

  • պահպանում է ուսումնական միջոցները և հատկացնում դրանք ուսումնական նպատակով/ կատարվում է տեխնիկայի գրանցում և հաշվառում/
  • պատվերներ է ընդունում հեռախոսազանգով կամ կայքի gradaran@mskh.am բաժնի միջոցով
  • ընթերցողների պահանջներին համաձայն ստեղծում է համապատասխան և´ թղթային և´ էլեկտրոնային փաթեթներ
  • ստեղծում է ռեսուրսների մատչելիություն
  • գրադարանի կայքը մշտապես թարմացվում է նոր հոդվածներով, թարգմանություններով, և այլ աղբյուրների ինֆորմացիաներով (որոնք վերաբերվում են գրքին, գրադարաններին, նրանց պատմությանը
  • ուսումնական տարվա վերջում կազմակերպվում է դասագրքերի հավաքման և հաջորդ տարվա բաշխման կարգը:
  • մանկավարժական աշխատողների պատվերների հիման վրա պարբերաբար ձեռք է բերվում (կրթահամալիրի միջոցներից, նվիրատվություն, այլ աղբյուրներ) ուսումնական տարբեր ռեսուրսներ(գրականություն թղթային, էլեկտրոնային)
  • պարբերաբար հետևում է տեխնիկա) ի և գույքի օգտագործմանը, դրանց անվնաս լինելուն: Տեխնիկայի սպասարկումը կազմակերպվում է էլեկտրոնային տարբերակով:
  • գիրքը բարոյապես և ֆիզիկապես մաշվելու դեպքում կազմվում է հանձնաժողով, որից հետո այն դուրս է գրվում, դուրս գրված գիրքը հանձնվում է որպես թղթի թափոն, գումարը մուտք է արվում հաշվապահություն:
  • գրադարանի կայքը մշտապես թարմացվում է նոր հոդվածներով, թարգմանություններով, և այլ աղբյուրների ինֆորմացիաներով (որոնք վերաբերվում են գրքին, գրադարաններին, նրանց պատմությանը…
  • սահմանված կարգով ընթերցողներին ապահովում է ուսումնական գրականությամբ
  • գրքի համար կազմում է էլեկտրոնային գրացուցակ, գրանցում էլեկտրոնային տարբերակով և տեղադրում կայքում:
  • ամսագրերից, պարբերականներից, ընթերցողի պահանջարկին համահունչ ստեղծվում է մատենագիտական էլեկտրոնային ցանկ:
  • ստեղծվում է կոմունիկացիոն երկխոսություն ընթերցողների և գրադարանի միջև:

Գրադարանի ղեկավարի գործառույթները՝

  • ծանոթանում է կրթահամալիրի մասնաճյուղերի ներքին իրավական ակտերին, ծրագրերին, միջոցառումներին, քննարկումներին, սեմինարներին, («Գրքի խնամք», «Գրադարանից օգտվելու կուլտուրան», «Գրադարան- ընթերցող», «Գրադարան- դասավանդող», «Ծնող-գրադարան» և այլ թեմաներով)
  • գրադարանի ղեկավարը մասնակցում է կրթահամալիրի տնօրենի, ծրագրի ղեկավարի, մանկավարժության կենտրոնի սեմինարներին և քննարկումներին, վարչական նիստերին,մասնաժողովին, անհատական պլանով սահմանված չափով հանդես է գալիս որպես վերապատրաստող:
  • գրադարանի ղեկավարը սահմանված կարգով ներկայացնում է գրադարանի գործ ունեության հաշվետվությունը:
  • կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ, գրքի քննարկումներ, միջոցառումներ, վարպետության դասեր:
  • ընթերցավարները և ընկերները յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացնում են հաշվետվություն գրադարանի ղեկավարին:
  • կազմում է սրահների դասացուցակ և ՏՀՏ-ի գրանցման և սպասարկման աղյուսակ
  • գրադարանը կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարում է գիտական-հետազոտական, թարգմանական, խմբագրական, ուսումնաօժանդակ աշխատանքներ
    կրթահամալիրի ուսումնական հաստատություններին ապահովում է գրականությամբ.  նյութեր`         տպագիր և էլեկտրոնային:

Գրադարանի ղեկավարը նորարար խորհրդատու է` մասնագիտական  օգնություն է  մատուցում           կրթահամալիրի ընթերցավարներին :

  • Համագործակցում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական բաժնի, Խնկո Ապոր մանկական գրադարանի, Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի, Թվանշանայ ին գրադարանի, Իսահակյանի և Ազգային գրադարանի հետ, հրտարակիչների`«Զանգակ», «Էդիտ Պրինտ», «Անտարես», «Արևիկ» և այլք:
    Ընթերցանությունը խրախուսելու համար ստեղծում ենք`
    Կապեր ժամանակակից մշակույթային գործիչների հետ
    Կրթական փոխանակումներ  ծրագիր շրջանակում միջդպրոցական և միջգրադարանային կապերի ստեղծում և հաստատում:
  • Դասագրքերի պատվերի համար. ԴՏՀՏՇ -ից ստացված նոր հրատարակվող գրքերի և պահանջարկ ունեցող դասագրքերի ցանկը քննարկվում է կրթահամալիրի մասնախմբերի հետ, տնօրենի կողմից հաստատվելուց հետո և նոր պատվիրվում է
  • Դասագրքերի ստացման համար գրադարանի աշխատողը լիազորագիր է վերցնում հաշվապահությունից, գրանցում է նախարարության հաշվապահությունում, հաստատում է նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից, նոր միայն ստանում դասագրքերը
  • Գրադարանի ղեկավարը մասնակցում է ԴՏՀՏՇ -ի հրավիրած սեմինարներին, քննարկումներին
  • Իրականացնում է անվճար տրվող դասագրքերի բաշխում`իր բոլոր գործառույթներով սովորողներին ուսումնական տարվա սկզբում և վերջում վարձույթով տալիս է դասագրքեր, որոնց համար գրադարանի ղեկավարը կազմում է հաշվետվություն, ներկայացնում է տնօրենին և «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնելոգիաների շրջանառու հիմնադրամին», դասագրքերից ստացած գումարը մուծվում է HSBC բանկ:
  • դասագրքերի բաշխման ժամանակ առանձնացվում է հատուկ կարիքով սովորողների, անապահով ընտանիքի սովորողների ցուցակները, ինչպես նաև դասավանդողներին հասանելիք դասագրքերի ցուցակը ներկայացվում նախարարություն և «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնելոգիաների շրջանառու հիմնադրամին»:

Share article on