Իմ «աշխատավայրը»

Առանց կարգի Գործընկերներ Նորություններ և միջոցառումներ


Գրադարան հաճախում եմ կարելի է ասել ամեն օր: Այն ինձ համար  թերևս կրթահամալիրի հաճելիագույն անկյուններից մեկն է, որտեղ կարող եմ  կենտրոնանալ,  տրամադրվել, և  մխրճվել գրքերի բազմաբովանդակ  աշխարհում`գտնելով  ինձ համար օգտակարը, հաճելին և նորը։ Գրադարանը

կարծես լինի իմ աշխատավայրը. այստեղ  ծրագրեր եմ  մշակում, զանազան  նյութեր ընթերցում, հանդիպումներ ունենում, ինչպես նաև պարապում բուհի քննությունների համար:
Այլ կերպ ասած`
գրադարանն իմ կրթվելու, ինքնակրթվելու, նոր գաղափարներ ծնելու և մշակելու վայրն է:
Գրադարանում աշխատելը շատ հարմար է ինձ,  քանի որ որ այստեղ նաև ազատ եմ  շարժուձևիս մեջ,  ժամանցս որոշակիորեն այնտեղ կազմակերպելու հարցում։
Ավարտելուց հետո երևի ամենաշատը կկարոտեմ իմ տաքուկ, հարմարավետ, հարուստ  և ջերմությամբ լի վայրը՝ կրթահամալիրի գրադարանը: Որպես շրջանավարտի ընկերական դիտարկում` խորհուրդ կտամ մյուս սովորողներին ևս անմասը  չմնալ մեր   բազմաժանր ու հսկայական տիեզերքից, ժամանակը տիկին Մարիի և Նոննայի ներկայությամբ ու  ընկերակցությամբ   արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու հնարավորությունից:

Աղբյուրը Արմինե Գասպարյան բլոգ


Share article on

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*