Գրադարանի մասին

Մեր մասին

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը գործում է 1989թ.-ից: Գրադարանը կրթահամալիրի մասնաճյուղ է, որը, համաձայն կրթահամալիրի կանոնադրության, լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործում են ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են նախադպրոցական, հանրակրթական, արհեստագործական նախամասնագիտական, միջին մասնագիտական, արտադպրոցական կրթական ծրագրեր:
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կենտրոնացված գրադարանն սպասարկում է կրթահամալիրի շուրջ 2500 սովորողներին, ուսանողներին և աշխատողներին, ինչպես նաև Երևանյան համայնքների դպրոցներին և բնակիչներին: Գրադարանի կազմում գործում են 7 ընթերցասրահները:
Գրադարանն անընդհատ ձեռք է բերում նոր նյութեր` գրքեր, ամսագրեր, թերթեր, սկավառակներ, քարտեզներ, ձայնագրություններ և ուսումնական այլ նյութեր, մշակում է դրանք և սպասարկում ընթերցողներին:
Գրադարանի ֆոնդը հարստանում է նաև նվիրատվությունների շնորհիվ:
Գրադարանը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին.
աշխատանքային օրերին` 9.00 – 17.00,
շաբաթ` 10.00 -16.00,

Մեզ կարող եք զանգահարել կամ գրել`
Հեռ. 093-56-28-77
E-mail: gradaran@mskh.am
Հասցե` Հ/Ա Բ-1 թաղամաս, Ա. Բաբաջանյան պողոտա 25: