Մեր տպավորությունները գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացներից

Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքէջերից տեղեկացանք, որ կրթահամալիրում անցկացվում է գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացներ, որտեղ մատուցվելու է մատենավարումը էլեկտրոնային տարբերակով նյութը: Արդեն երկրորդ օրն է հաճախում ենք դասընթացներին:
Տպավորված ենք գրադարանավարների բարեհամբյուր վերաբերմունքից, մենք բավականին առաջընթաց ունենք, սովորել ենք «Word» «Excel» ծրագրերը, որոնք կհեշտացնեն մեզ համակարգելու գրադարանային գործի սպասարկումը էլեկտրոնային տարբերակով: Անպայման մեր սովորածը կկիրառենք մեր դպրոցի գրադարաններում: Գործնական աշխատանքների արդյունքում սովորեցինք բացել և օգտագործել բլոգ:

Շնորհակալ ենք մեզ ուսուցանողներին` Մարի Գաբանյանին և Նոննա Գրիգորյանին, ովքեր պատրաստակամ են օգնելու մեզ ցանկացած հարցում:

Սիրով`
Գալստյան Լուսինե
Օհանյան Լիլիթ
Թադևոսյան Հռիփսիմե
Այվազյան Ոսկեհատ

Աղբյուրը՝Գալստյան Լուսինե բլոգ


Share article on

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*