Օրվա մասին պատումները՝ սովորողների բլոգներում։ 20170306_105927 Նարեկ Սարգսյան Էլեն Սաֆարյան Աշոտ Մարկոսյան Անահիտ Թովմասյան Գրիգոր Հարությունյան Ղազարյան Սերգեյ Հակոբյան Վիկտորյա Նախագծի ամփոփում Նարեկ Սարգսյան

Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

Օրվա մասին պատումները՝ սովորողների բլոգներում։

20170306_105927

 

 

 

 

 

 

 

Նարեկ Սարգսյան

Էլեն Սաֆարյան

Աշոտ Մարկոսյան

Անահիտ Թովմասյան

Գրիգոր Հարությունյան

Ղազարյան Սերգեյ

Հակոբյան Վիկտորյա

Նախագծի ամփոփում

Աշնանային արձակուրդ․ իմ ընթերցած գիրքը՝ «Երկարագուլպա Պիպին»

Մի անգամ Աստրիդ Լինդգրենի աղջիկը՝Կարինը, հիվանդանում է թոքերի բորբոքումով և խնդրում մորը իրեն հեքիաթներ պատմել Պիպիի մասին, որը շվեդերեն նշանակում է գիժ ու քմահաճ երեխա: Այսպես ծնվում է Պիպիի կերպարը:

 

Պիպին ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, սակայն իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պատճառն այն էր, որ մայրը վաղուց մահացել էր, իսկ հայրը անհետ կորել էր ծովում: Հայրը նավապետ էր, և Պիպին հոր և նրա նավաստիների հետ շրջել էր աշխարհով մեկ, ապրել նրանց ապրելակերպով և սովորույթներով: Այսպես նա դարձել էր ազատ, ինքնուրույն և վիթխարի ուժի տեր աղջիկ:

Պիպին լրիվ այլ հետաքրքրությունների ու երևակայությունների տեր աղջիկ էր։ Նա տարբերվում էր իր հասակակիցներից, ինչով հեքիաթը հետաքրքիր և ծիծաղելի է դարձնում։ Նրա սուտն ու անքաղաքավարի պահվածքը շատ զվարճալի է ներկայացված, իր արկածների տեսքով։ Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր:

Վիլլա Վիլեկուլայում բնակություն հաստատելուց հետո Պիպին ծանոթանում է հարևանությամբ բնակվող երեխաների՝ Թոմիի և Անիկայի հետ և միանգամից ընկերանում: Նրանց հետ դպրոց է հաճախում, բարձրանում է դարպասի վրա ու ծառ է մագլցում, էկսկուրսիա է կազմակերպում։ Մի անգամ էլ գնում է կրկես և հաղթում աշխարհի ամենաուժեղ մարդուն։ Իսկ երբ Պիպին ընկերների տուն հյուր է գնում, ուտում է ամբողջ տորթը և քաղցրավենիքները։ Խեղճ տանտիկինը կարծում է, որ այնքան համեղ է պատրաստել, որ իր բոլոր հյուրերը անխտիր հյուրասիրվել են։ Ամբողջ գիրքը ընթերցել եմ մեկ շնչով և բարձրաձայն ծիծաղելով։

 

 

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*