Գիրք կարդալու 10 պատճառ

Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

1. Գիրք կարդալը հարստացնում է բառապաշարը
Երբ դուք կարդում եք տարբեր ժանրերի ստեղծագործություններ, անպայման հանդիպում եք բառեր, որոնք դժվար թե լսեք առօրյայում: Այդ բառերից շատերի իմաստը կարելի է հասկանալ կոնտեքստից, մի մասն էլ հետաքրքրասերները նայում են բառարաններում ու էլ երբեք չեն մոռանում: Բացի նոր բառեր սովորեցնելուց, գիրք կարդալը նաև լավացնում է ձեր խոսքի գրագիտությունը:
 2. Գիրք կարդալը օգնում է հեշտ շփվել մարդկանց հետ
Շատ կարդալու հաշվին լավանում է ոչ միայն ձեր գրագիտություը, այլև խոսքը ընդհանուր, ձեր միտքն ավելի ճկուն, հստակ ու գեղեցիկ է դառնում: Օրինակ` դասական ստեղծագործություններ կարդալը մարդու մեջ զարգացնում է լավ պատմելու ունակությունը: Կարդացած մարդիկ միշտ էլ շատ հետաքրքիր զրուցակից են:3. Ընթերցանությունը մարդուն ինքնավստահ է դարձնում
Ինչքան շատ է մարդը կարդում, այնքան տեղեկացված է նա դառնում այս կամ այն թեմայի մասին: Ցանկացած թեմայից տեղյակ լինելը միշտ էլ ողջունվում է շրջապատի կողմից, իսկ դա ավելացնում է ինքնավստահությունը և բարձրացնում ինքնագնահատականը:

4. Գիրք կարդալը օգնում է հաղթահարել սթրեսը
Ժամանակակից աշխարհում սթրեսից ազատվելը մարդկանց մեծ մասի ամենածանր խնդիրն է: Գիրք կարդալուց մենք կտրվում ենք առօրյա կյանքից ու իրականությունից ու տեղափոխվում մեկ այլ աշխարհ, այլ իրականություն, որտեղ չկան մեր խնդիրներ:

5. Ընթերցանությունը լավացնում է հիշողությունը

Ընթերցելու ժամանակ սովորաբար պատկերացնում ենք շատ մանրամասներ՝ հերոսներին, նրանց հագուստը,կոլորիտը, շրջապատող իրերը: Իհարկե կարևոր է նաև հիշել բազում տերմիններ, որոնք հարկավոր են ստեղծագործությունը լիարժեք հասկանալու համար: Հենց դրա շնորհիվ  էլ ընթերցանությունը մարզում է տրամաբանությունն ու լավացնում հիշողությունը:

 6. Գիրք կարդալը օգնում է խուսափել Ալցգեյմերի հիվանդությունից

Գիտնականների և բժիշկների կարծիքով ընթերցանությունը մարզում է ուղեղը և այն անընդհատ տոնուսի մեջ պահում: Կարդալու ընթացքում մարդու ուղեղը կրկնակի արագ է աշխատում:

7. Ընթերցանությունը երիտասարդացնում է
Վաղուց ապացուցված է, որ մարդը ծերանում է, երբ ծերանում է նրա ուղեղը: Իսկ նախորդ կետում ասվածի համաձայն ` ընթերցանությունը ուղեղն անընդհատ  պահում  է լավ  մարզավիճակում:

8. Ընթերցանությունը մեզ ավելի ստեղծագործ է դարձնում
Ստեղծագործ մարդիկ կարող են նախագծել միանգամից մի քանի հրաշալի գաղափար: Որտեղի՞ց են ծնվում այդ հրաշալի գաղափարները: Իհարկե  գրքերից, ընթերցանությունից: Կարդալով գրքեր՝ մարդիկ կարող են այնտեղ  հազար ու մի հետաքրքիր գաղափարի հանդիպել, որոնք շատ հանգիստ կարող են կյանքի կոչվել:

9. Ընթերցանությունը լավացնում է քունը
Վերջերս հաճախ ենք կարդում, որ քնելուց գոնե 3 ժամ առաջ չի կարելի նայել համակարգչի էկրանին. դա անքնության է հանգեցնում: Դրա փոխարեն կարելի է քնելուց առաջ մի լավ գիրք կարդալ: Այս ձևով դուք ոչ միայն կկարգավորեք ու կլավացնեք քունը, այլ նաև առավոտյան կզգաք ձեզ ավելի թարմ ու առույգ:

10. Գիրք կարդալը օգնում է ավելի լավ կենտրոնանալ
Կարդալիս անհրաժեշտ է կենտրոնանալ ստեղծագործության բուն իմաստի, բովանդակության վրա, և չշեղվել կողմնակի իրադարձությունների վրա: Սա շատ օգտակար հմտություն է ցանկացած այլ գործունեությամբ զբաղվելու համար: Եվ, բնականաբար, գրքեր ընթերցելը զարգացնում է օբյեկտիվ դատելու կարողությունը, ինչպես նաև նպաստում է մտածված, կշռադատված որոշումների կայացմանը:


Share article on

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*