Վարդգես Պետրոսյանի 85-ամյակին

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ


Ավագ դպրոցի սովորողներս  այսօր ներկա գտնվեցինք Վարդգես Պետրոսյանի 85-ամյակին նվիրված միջոցառմանը, որ տեղի ունեցավ ՀՀ Ազգային գրադարանում։ Միջոցառմանը խոսեցին Վարդգես Պետրոսյանի կյանքի, ստեղծագործության մասին։ Նշվեց, որ դեռ պատանի հասակում նա հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Սկզբնապես հանդես է եկել որպես բանաստեղծ՝ դրանով իսկ տարբերվելով 60-ականների իր սերնդակիցներից, որոնք արձակ էին գրում: Հետագայում ինքը նույնպես անցնում է արձակի։ Նա իր արձակ ստեղծագործությունները գրելիս միշտ աչքի առաջ է ունեցել սերունդների՝ հայրեր-որդիներ փոխհարաբերությունը։ Վարդգես Պետրոսյանը հետագայում գրել է նաև վեպեր, ինչպիսիք են, օրինակ, «Մենավոր ընկուզենին», «Կրակե շապիկը» և այլն։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը։ Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր և հաճելի մթնոլորտում։

Ձայնագրություն

Նյութի հեղինակներ՝ Անահիտ Հարությունյան և Անի Ավթանդիլյան (11-րդ դասարան)

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*