Հեղինակային իրավունքը գրադարանում դասախոսություն-քննարկում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

27.10.2017 թ. –ին Ամերիկյան համալսարանի 133w սենյակում տեղի ունեցավ  Հեղինակային իրավունքի վերաբերյալ դասախոսություն-քննարկում, որը անցկացրեց միջազգային փորձագետ, գրադարանային գործառույթներին և Հայկական Օրենքին քաջատեղյակ պրոֆ. Քենեթ Քրուսը: Պրոֆեսոր Քենեթ Քրուսը իրավաբան է Պանսիոնի և Գիպսոն Հոֆմանի հետ աշխատում է Լոս Անջելեսում: Կոլումբիայի իրավաբանական ֆակուլտետի և Մյունխենի Մտավոր սեփականության կենտրոնի ֆակուլտետի անդամ է:

Քենեթ  Քրու...

Կարդալ ավելին

«Թղթե քաղաքները» գրքի մուտքը գրադարան. նախագիծ

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

                                                                                                                                                  Նախագծի մասնակիցները՝ տարատարիք սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբեր 30 — նոյեմբեր 10
Նախագծի նպատակը՝  «Թղթե քաղաքները» ստեղծագործության ընթերցում

Նախագծի շրջանակներում կկայանա՝ 

. Ջոն Գրինի  «Թղթե քաղաքները» ստեղծագործության նոր հրատարակության շնորհանդես
.  Հանդիպում  թարգմանիչ Ալինա Միրզոյանի,...

Կարդալ ավելին

Գրադարանավարների եռօրյա վերպատրաստումներ

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ
 
 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսում է գրադարանավարների վերապատրաստումները` ուղղված գրադարանային աշխատանքի ժամանակակից կազմակերպմանը:
Հոկտեմբերի  27-30-ը ժամը 10.00-15.00  հրավիրում ենք մասնակցելու աշխատանքային  գործունեության, որի արդյունքում գրադարանավարը կկարողանա  տիրապետել մի շարք հմտությունների:
Մասնագետների վերապատրաստումը  ապահովելու է՝
• Տեղեկատվական գրագիտություն, գրադարանա...
Կարդալ ավելին

Վանուհի Վահանյանի հետ հանդիպման մասին

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ


Կրթահամալիրի հյուրն այսօր գերմանագիր  գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանն էր։ Հանդիպման սկզբում ծանոթացանք իրար հետ, նա թեթևակի անդրադարձ կատարեց  իր գործունեությանը, որից հետո անցում կատարեցինք գործնական փուլին, երբ սովորողները ներկայացրին իրենց թարգմանությունները, և խմբային ուղղումներ կատարեցինք մասնագետի հետ։ Հմուտ թարգմանիչը մեզ ուղղորդում էր՝ ո՛ր թարգմանության դեպքում շեշտը ինչի՛ վրա դնել: Ծանոթացանք Վանուհի Վահանյանի թարգմանություններից մի քանիսին, իմացանք, որ թարգմանել է Հրաչ Թամրազյանի բանաստեղծությունները, որ շուտով կտպագրվեն Գերմանիայում: Միով բանիվ, Վանուհի Վահանյանը մեզ ցույց տվեց թարգմանչական գործի առավելությունները, լրջությունն ու դժվարությունները: Հանդիպման շնորհիվ հասկացանք, որ ամենքս էլ կարող ենք թարգմանություններ կատարել ցանկության դեպքում։ Շնորհակալ ենք Վանուհի...

Կարդալ ավելին

Մեր ընթերցավար հյուրերը

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Այսօր Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ Գոհարը և Մարիամը տիկին Մարիի հետ այցելել էին մեզ: Աղջիկները մեզ համար ընթերցեցին «Պապն ու շաղգամը», քննարկեցին, բեմադրեցին, շա՜տ հարցեր տվեցին: 5 տարեկանները շատ հավանեցին իրենց ավագ ընկերներին, պայմանավորվեցինք հաճախ հանդիպել:

Աղբյուրը՝  Անահիտ Գրիգորյանի բլոգ

Կարդա՝Գոհար Արղությանի նյութը

 

Կարդալ ավելին

Կրթահամալիրի հյուրն է արդի հայ արձակագիր Գրիգը

Առանց կարգի

19702440_1910419682503909_7590688040545551115_n«Ընթերցում եմ, իսկ դու՞․․․» նախագծի  շրջանակում 6-րդ և 8-րդ դասարանի սովորողների հետ, որպես լրացուցիչ կրթություն, ընթերցում և ուսումնասիրում ենք  ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Նմանատիպ նախագծային ուսուցումը մեզանում ձևավորված գրող-ընթերցող շփման մշակույթի տարածման կարևոր ու արդյունավետ քայլերից կարող է համարվել։

Այս ուրբաթ կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կհյուրընկալի ժամանակակից արձակագիր  Գրի...

Կարդալ ավելին

Կրթահամալիրի հյուրն է գերմանաբնակ, «հայածագ» գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանը

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Չորեքշաբթի՝ ժամը 14:00-15:00, «Տիգրան Հայրապետյան» գրադարանը կհյուրընկալի գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանին: Հանդիպման ընթացքում կծանոթանանք հեղինակի գրած և թարգմանած գործերին՝ առիթ ստանալով թարգմանության արվեստի առաձնահատկություններին հաղորդակից լինելու և մի շարք հմտություններ ձեռք բերելու: Թարգմանությամբ հետաքրքրվող սովորողները կներկայացնեն իրենց թարգմանությունները և խորհուրդներ կստանան մասնագետից:

Հետևյալ հղումով ...

Կարդալ ավելին

«Գրքի գիշեր-2017»

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Հոկտ20171014_201644եմբերի 14-ին, մեր սիրելի մայրաքաղաք Երևանի ծննդյան 2799 ամյակի առթիվ, «Բուկինիստ գրախանութը» կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած «Գրքի գիշեր» միջոցառումը: Երեկոյան, ժամը 20:00-ին գրախանութի դռների մոտ արդեն մեծ բազմություն էր հավաքվել, գրքասերների բազմությունը: Մենք նույնպես 20 րոպե հերթում կանգնելուց հետո, վերջապես ներս մտանք: Անասելի եռուզեռ էր «Բուկինիստում»...

Կարդալ ավելին

Գրքի գիշեր

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Տատիկիս հետ գնացել էինք bookinist գրքի գիշեր 2017 — ին: Այնտեղ կային շատ հետաքրքիր գրքեր, էլկտրոնային գրքեր,  տրամաբանական խաղեր: Գրքերի աշխարհում խճճվել էի: Ես տատիկիցս պարտադիր ուզում էի էլեկտրոնային գիրք գնի ինձ համար և  վերցրեցի ռուսերեն լեզվով էլեկտրոնային գիրք,որը կոչվում էր «Ջրահարսը»: Իսկ իմ եղբոր համար գնեցինք մի մե՜ծ գիրք կենդանիների մասին: Ինձ շատ դուր եկավ իմ գիրքը և  իմ տատիկին այնքա՜ն  համբուրեցի, որ նա արդեն իմ վրա բարկանում էր: Հետո գնացինք ապերիկիս հյուր ու մեր նոր գրքերով խաղացինք:...

Կարդալ ավելին

Սեբաստցիները «Գրքի գիշեր 2017»-ն մասնակից

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Էրեբունի- Երևանի 2799 տոնակատարության արթիվ Բուկինիստ գրախանութը կազմակերպել էր«Գրքի գիշեր 2017» տոնահանդեսը : Մի խումբ Սեբաստացիներով, տիկին Մարի Գաբանյանի գլխավորությամբ մեկնեցինք  գրախանութ: Բացի նրանից, որ հացի հերթի ժողովրդից շատ մարդ կար մենք սպասեցինք-սպասեցինք, վերջապես մտանք գրախանութ: Գրքերի չափ մարդիկ կային ինչը զարմացնում էր, նեղություն պատճառում ու նույնքան անգամ ուրախացնում: Այնքան հարուստ էր տեսկանին,որ դժվարանում էինք  գրականության ընտրության հարցում: Շատ ուրախացանք, որ online կարող ենք պատվիրել: «Տիգրան Հայրապետյան» գրադարանը շուտով կհարստանա նոր  գրականությամբ: Իսկ մենք անհամբեր սպասում ենք այն ընթերցելու: Այնքան մեծ էր մեր ոգևորվածությունը , որ դժվարությամբ գրախնութից դուրս եկանք:...

Կարդալ ավելին