Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

Yerevan Book Fest-ի շրջանակում այսօրվա հետաքրքիր սեմինարներից էր  «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի և «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի վարպետության դասը: Ինֆորմատիվ զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ․ դիցուք՝ ինչպիսի՞ն պետք է լինի գրող-հրատարակիչ համագործակցությունը, ի՞նչ քայլեր պետք է արվեն դրանք զարգացնելու համար, ինչպիսի՞ դժվարություններ ու նրբություններ կան այդ համատեղ աշխատանքում։...

Կարդալ ավելին

Սեբաստացիները Գրքի երևանյան փառատոնին

Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Գրքի երևանյան փառատոնի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց հայտնի ու սիրված գրող Ջոն Գրինի  «Թղթե քաղաքներ» և «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունները: Շնորհանդեսին ներկա էին նաև սեբաստացիները, ովքեր արդեն ընթերցել էին  և գրել իրենց վերլուծություններն ու կարծիքները գրքերի մասին:Շնորհանդեսի ավարտին սովորողները հարցազրույց ունեցան «Էդիթ Պրինտ»  հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ:  Այցի մասին ընթերցեք նաև ...

Կարդալ ավելին

Օրվա մասին պատումները՝ սովորողների բլոգներում։ 20170306_105927 Նարեկ Սարգսյան Էլեն Սաֆարյան Աշոտ Մարկոսյան Անահիտ Թովմասյան Գրիգոր Հարությունյան Ղազարյան Սերգեյ Հակոբյան Վիկտորյա Նախագծի ամփոփում Նարեկ Սարգսյան

Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

Օրվա մասին պատումները՝ սովորողների բլոգներում։

20170306_105927

Նարեկ Սարգսյան

Էլեն Սաֆարյան

Աշոտ Մարկոսյան

Անահիտ Թովմասյան

Գրիգոր Հարությունյան

Ղազարյան Սերգեյ

Հակոբյան Վիկտորյա

Նախագծի ամփոփում

Աշնանային արձակուրդ․ իմ ընթերցած գիրքը՝ «Երկարագուլպա Պիպին»

Մի անգամ Աստրիդ Լինդգրենի աղջիկը՝Կարինը, հիվանդանում է թոքերի բորբոքումով և խնդրում մորը իրեն հեքիաթներ պատմել Պիպիի մասին, որը շվեդերեն նշանակում է գիժ ու քմահաճ երեխա: Այսպես ծնվում է Պիպիի կերպարը:...

Կարդալ ավելին

Գրադարանի աշնանային համալրումը

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Հրաշալի լուր բոլոր ընթերցասերների համար՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանը այսօր համալրվեց շատ սպասված գրքերով: «Բուկինիստ» գրախանութի կողմից ամենամյա «Գրքի գիշեր 2017» ցուցահանդես -վաճառքի ընթացքում, կրթահամալիրը մասնակցել և պատվիրել է բազում նոր ու հետաքրքրաշարժ գրքեր, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մի ընթերցողի: Պատվիրված գրքերը այսօր հասան գրադարան և սպասում են իրենց առաջինը ընթերցե...

Կարդալ ավելին

Գրադարանը դեկտեմբեր ամսին

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ


1.Համատեղ աշխատանքներ դասավնդողների հետ
2.Ամանորյա էլեկտրոնային գրքի ստեղծում
3.Քոլեջի ուսանողները կրտսեր դպրոցներում (Ամանորյա հեքիաթների ընթերցում)
4.. Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին,  Է. Ռեմարկի«Երեք ընկեր» գրքի մուտքը գրադարան. քննարկում:
5. Ամանորյա նվերներ. նախագիծ
6.. Համագործակցություն«Զանգակ» հրատարակչության հետ: «Խրախուսական» այցելություն ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆ մեր ակտիվ և լավագույն ընթերցողների խմբերի համար:)
Այցը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11...

Կարդալ ավելին

Հարիսայի տոն՝ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Նոյեմբերի-18-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ  հարիսայի օրհնություն, որից հետո՝ համայնքային ցնծություն  եկեղեցու բակում: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը  կատարեց  հոգևոր  և  ծիսական  երգեր,ներկայացվեցին գեղեցիկ ծիսական պարեր,  այնուհետև   բոլորս  գնացինք  արդեն  «Սեբաստացիների» համար  ավանդություն  դարցած  հարիսայի տոնը  նշելու:

  Կրթահամալիրի   մարմարյա սրահում շարունակվեց ծիսական  երգն ու պարը, որից  հետո  գրադարանում  բոլորս հավաքվեցինք  տոնական  հարդարված ...

Կարդալ ավելին

«Թղթե քաղաքներ» գրքի մուտքը գրադարան»» նախագծի ամփոփում. կլոր սեղան-քննարկում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

««Թղթե քաղաքներ» գրքի մուտքը գրադարան»» նախագծի շրջանակներում այսօր կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում գրքի թարգմանության խմբագիր Լուսինե Համբարյանի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ: Հանդիպման լուսաբանումը՝ ռադիոնյութով:

Սիրով ներկայացնում ենք նաև նախագծի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները:
Ստեղծագործության վերլուծություններ՝
Լիդիյա Կամենդատյան- Թղթե քաղաքներ

Կարդալ ավելին

«Մանյունյա» գրքի շնորհանդեսին

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

 Շաբաթ օրը, նոյեմբերի 11-ին հարյուրավոր մարդիկ եկել էին Կամերային թատրոն, որպեսզի հանդիպեն գրող Նարինե Աբգարյանին և ձեռք բերեն նրա գրքի՝ «Մանյունյա»-ի հայերեն թարգմանությունը։
«Մանյունյա» գրքի ընթերցողները, ըստ Նարինե Աբգարյանի, չափահաս մանուկներն են, իսկ նրանց տարիքը տատանվում է 0–100 տարեկանի շեմին։ Շատերին էր հետաքրքրել գիրքը, սրահները լցված էին մարդկանցով, որոնք եկել էին հանդիպելու Նարինե Աբգարյանի հետ որպիսի նա մակագրի իրենց գրքերը։ Առանձնապես շատ բան չկարողացանք տեսնել, մարդկանց շատ լինելու  պատճառով, մի քանի նկար արեցինք ու դուրս եկանք։ 

Կարդալ ավելին

Գրքերին շա՜տ մոտ

Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներն այցելեցին «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Տիկին Մարիի և Տիկին Նոննայի ջերմ ընդունելությունը սովորողներին միանգամից ներգրավեց գրադարանային միջավայրի մեջ, թելադրեց գրադարանում ճիշտ վարվելակերպը։ Տիկին Մարին սովորողների համար կարդաց «Անտառի տնակը» հեքիաթը, որի ավարտից հետո առաջարկեց նկարել հեքիաթի ամենատպավորիչ հերոսին։ Արդյունքը՝տեսանյութում։

Աղբյուրը՝ Մարինե Մխիթարյանի բլոգ

Կարդալ ավելին

«Ուրախ գնացք» մանկական ամսագրի էջերում սեբաստացիներն են…

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ


Ուրախ լուր բոլոր ընթերցասեր-ստեղծագործների համար, այսուհետ սեբաստացիները իրենց խորագիրն են ունենալու «Ուրախ գնացք» մանկական ամսագրի էջերում: Այս անգամ Արևմտյան դպրոցի սովորողների մի խումբ իր աշնանային մտորումներն է փոխանցել ամսագրին: Սովորողները սիրով են աշխատել, հատկապես երբ իրենց սիրելի եղանակի ու ուսումնական արձակուդրների մասին պետք է պատումներ գրեին:

 
Աղբյուրը՝ Արևմտյան դպրոցում http://b4.mskh.am/node/14178

 

Կարդալ ավելին