Աննա Ֆրանկի օրագիրը

Աննա Ֆրանկի օրագիրը
About the Book

Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց: «Աննա Ֆրանկի օրագիրը» 20-րդ դարի ցեղասպանություններից մեկի՝ Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: 1947թ. առաջին անգամ հրատարակվելուց հետո այն ընթերցվել է միլիոնավոր մարդկանց կողմից՝ դառնալով ոգեշնչող վկայություն մարդկային կամքի անխորտակելի բնույթի մասին: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում… Սույն հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում: Շնորհիվ այդ լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում: ​«Աննա Ֆրանկի օրագիրը», լինելով իր տեսակի մեջ յուրահատուկ նմուշ, հիրավի կարելի է համարել անցյալի դեպքերը ականատեսի պես համակողմանի ընկալելու բացառիկ հնարավորություն: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում:

Details
Disclosure of Material Connection: Some of the links in the page above are "affiliate links." This means if you click on the link and purchase the item, I will receive an affiliate commission. I am disclosing this in accordance with the Federal Trade Commission's 16 CFR, Part 255: "Guides Concerning the Use of Endorsements and Testimonials in Advertising."