Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ) …

Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ) …
Author:
Genre: Հայոց պատմություն
Tag: Հայերեն
Publisher: ԵՊՀ հրատ.
Publication Year: 2009
Length: 436 էջ+96 էջ ներդիր
ISBN: 9785808410756
գլխավոր 4 գլուխների մեջ ներկայացրել է Ադանա քաղաքի, Ադանայի վիլայեթի այլ քաղաքների ու գյուղերի, Հալեպի վիլայեթի հայերի կոտորածների պատմությունը, պատճառներն ու հետեւանքները, նաեւ հայ եւ օտար մամուլի արձագանքների մատուցմամբ, գրականության ու երգերի հակիրճ ներկայացմամբ, գրքի ավարտին առանձին հավելվածով ներկայացնելով արխիվային լուսանկարների մի հավաքածուՙ թերեւս առայժմ ամենաստվարը տպագրվածների մեջ:
About the Book

Հրաչիկ Սիմոնյանի աշխատությունը
Կիլիկիայում հայկական կոտորածների մասին

Ուշադրությունը սեւեռելով 1915-1923-ի Հայոց ցեղասպանության վրա, հայ եւ օտար պատմաբանները քիչ են ուսումնասիրել 1909-ին Կիլիկիայում հայերի կոտորածները, որոնց զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ: Փաստորեն դա երիտթուրքերի առաջին ցեղասպանական գործողությունն էր հայերի դեմ, որ տխուր նախերգանքը եղավ 6 տարի հետո Թուրքիայի տարածքում հայերի համատարած ցեղասպանության: Լրացնելու համար այդ բացը եւ ուղենշելու նպատակով ցեղասպանագետների հետագա ուսումնասիրություններիՙ դեռեւս լրիվ չպեղված այդ դաշտը, պատմաբան Հրաչիկ Սիմոնյանը ձեռնարկել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի մեկենասությամբ օրերս լույս տեսածՙ «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» վերնագրով աշխատությունը:

529 էջանոց լաթակազմ գրքում, որը հրատարակվել է Երեւանի պետհամալսարանի տպագրատանը, պատմաբանը գլխավոր 4 գլուխների մեջ ներկայացրել է Ադանա քաղաքի, Ադանայի վիլայեթի այլ քաղաքների ու գյուղերի, Հալեպի վիլայեթի հայերի կոտորածների պատմությունը, պատճառներն ու հետեւանքները, նաեւ հայ եւ օտար մամուլի արձագանքների մատուցմամբ, գրականության ու երգերի հակիրճ ներկայացմամբ, գրքի ավարտին առանձին հավելվածով ներկայացնելով արխիվային լուսանկարների մի հավաքածուՙ թերեւս առայժմ ամենաստվարը տպագրվածների մեջ: Որպես գիտական լուրջ աշխատություն գրքին կցված են նաեւ ոչ միայն օգտագործված աղբյուրների ու գրականության բազմալեզվյան հարուստ ցանկ, այլեւ անձնանունների ու տեղանունների ինդեքսը, որը մեծապես դյուրացնում է գրքի օգտագործումը:


Share article on
Disclosure of Material Connection: Some of the links in the page above are "affiliate links." This means if you click on the link and purchase the item, I will receive an affiliate commission. I am disclosing this in accordance with the Federal Trade Commission's 16 CFR, Part 255: "Guides Concerning the Use of Endorsements and Testimonials in Advertising."