Սիրելի ընթերցող, կարծում եմ կհամաձայնեք, որ ամառն ընթերցանության ամենալավ ու հետաքրքիր շրջանն է…
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրքասեր սովորողները առաջարկում են արձակուրդներին կարդալ ամենատարբեր գրքեր, որոնք կհետաքրքրեն տարրատարիք ընթերցողների:
Սպասում ենք ձեր արձագանքներին, գրե՛ք Ձեր կարդացած գրքերի մասին, առաջարկե՛ք Ձեր նախընտրած գրքերը, միացե՛ք մեր քննարկումներին: Ձեր ընթերցմանն ենք ներկայացնում ստեղծագործություններ, որ կարող եք գտնել հետևյալ հղումներով
1.Կրթահամալիրում գործող «Գրական ակումբը» ամեն շաբաթ առաջարկում է ստեղծագործության քննարկում
Դիանա Տատինցյանը բացել է իր ուսումնական բլոգում «Գրքամոլիկի անկյուն» -ը:
Նանոր Հովհաննիսյանը` «Առաջարկում եմ կարդալ» բաժինն իր բլոգում
Նելլի և Գոհար Արղությանները ներկայացնում են «Գրադարան NEWS» նախագիծը Տիգրան Հայրապետյան գրադարանի կայքում:
Կրտսեր դպրոցականները`ամենատարբեր հեքիաթներ ու պատմվածքներ այս հղումով:

OLYMPUS DIGITAL CAMERA