Ես՝ ինքս, լինելով «Տիգրան Հայրապետյան» գրադարանի մշտական ընթերցողը, կարող եմ ասել, որ իմ օրվա ամենասպասված ժամը գրադարանում գտնվելն է: Օրվա եռուզեռից հետո կարողանում եմ գրադարանում խաղաղվել և հանգստանալ: Ինձ համար գրադարանային միջավայրը ոգեշնչման աղբյուր է: Ես այնտեղ ստեղծում եմ իմ գիրը:
Այսօր ես և մի խումբ սովորողներ առաջադրանք ստացանք տիկին Նունեից: Գնացիք գրադարան և հաճելի քննարկում անցկացրինք: Գրադարանից վերցրինք Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» պատմվածքների ժողովածուն, կարդացինք, որից հետո հետաքրքիր քննարկում սկսվեց: Քննարկումից րոպեներ անց յուրաքանչյուրս վերլուծեցինք մեր կարդացած պատմվածքը: Գրադարանում աշխատում էին տարբեր խմբեր, գրադարանը լեցուն էր ընթերցողններով: Օրը գրադարանում պարզ, հանգիստ, խաղաղ է, լի է գիտելիքններով:






