Այց Ազգային գրադարան

Առանց կարգի

Այսօր մենք` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ բաժնի առաջին և երկրորդ կուրսի ուսանող-դասավանդողներով, մեր տիկին Մարիի ուղեկցությամբ, եղանք Ազգային գրադարանում։
Եղանք գրեթե բոլոր բաժիններում` քարտարանում, իմացանք ինչպես են ընթերցողները գիրք պատվիրում, ինչպես է գիրքը հասնում ընդհանուր ընթերցասրահ, ինչ ծրագրով են փնտրում նախորոք պատվիրած գիրքը, ինչպես է այն հասնում պատվիրատուին` և թղթային և էլեկտրոնային տարբերակով։
Համալրման բաժնում, իմացանք ինչպես է նոր գիրքը մուտք գործում գրադարան, ինչպես է մշակվում, ինչ ճանապարհ է անցնում մինչև հասնում է ընթերցողին։
Հետաքրքիր, աշխատատար ու բարդ ճանապարհ է։ Մատենագիտության բաժնում, հետաքրքիր է աշխատանքը թերթերի ամսագրերի ու լրագրերի հետ, որոնք շատ խնամքով ու հոգատարությամբ պահվում էին նախապես առանձնացված դարակներում, հաստ կազմի տակ։
Լավ է, որ գրեթե բոլորը թվայնացված են, ու դա ավելի հեշտ ու հասանելի է բոլորի համար` անկախ գտնվելու վայրից։
Ինձ գրավեց ընթերցասրահը, այն ավելի լուսավոր ու բարեկարգ էր, ջեռուցվող. ընթերցանության համար դրված լամպերը նոր էին։ Ճիշտ է այդ պահին ընթերցասրահը գրեթե դատարկ էր, բայց շատ հյուընկալ ու տրամադրող էր։
Կարծում եմ` ութ միլիոն կտոր գիրք ունենալը, խնամելը ու այդքանը սպասարկելը պատասխանատու, միաժամանակ հաճելի ու ստեղծական աշխատանք է։

 

 

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*