Նախագծի իրականացումը՝ հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում
Հանդիպման օրը՝ հունվարի 19, ժամը` 13.00-14.30
Գիրքը՝ «Աննա Ֆրանկի օրագիրը»
Հանդիպման հյուրեր՝ գրքի թարգմանիչ Լուսինե Համբարյան, «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Շավարշ Կարապետյան
Նախապատրաստական փուլ՝ հունվարի 8-18. աշխատակարգ՝
- Ճամբարային ամենօրյա ընթերցումներ-քննարկումներ
- Տեղեկություններ գրքի, հեղինակի, տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունների մասին
- «Աննա Ֆրանկի օրագիրը» հին ու նոր ֆիլմերի դիտում-քննարկում
- Հետազոտական աշխատանք՝ գրքի և ֆիլմի մասին։
Հանդիպման մասին
«Աննա Ֆրանկի օրագիրը» (հայտնի է նաև «Երիտասարդ աղջկա օրագիրը»), թարգմանվել է 62 լեզուներով։ Օրեր առաջ կայացավ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Սույն հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Սովորողների հետ գիրքն ընթերցելուց հետո կքննարկեն այն թարգմանիչ Լուսինե Համբարյանի հետ, իսկ «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ կխոսենք Հայաստանում հրատարակչական գործի, գրող-հրատարակիչ-գրական գործակալ կապի և դաշտում առկա հիմնախնդիրների մասին։
Նախագիծը կլրամշակվի․․․
աղբյուրը՝ Լիլիթ Մադոյան բլոգից