Արտ Բրիջ գրատանը
Այսօր ես առաջին անգամ մասնակցել եմ գրքի քննարկամանը մի ուրիշ տեղ` Արտ Բրիջ գրատանը: Երբ գնացի Արտ Բրիջ, այնտեղ քննարկում էին Ֆրենսիս Հոջսոն Բրենթի «Փոքրիկ արքայադուստր» հեքիաթը: Ես այն նոր եմ սկսել կարդալ: Այնտեղ շատ ծիծաղելի հարցեր էին տալիս և մի գիրք էլ տեվեցին, որտեղ գրված էր, թե ինչպես պետք է անել և ինչ չպետք է անել, որպեսզի դառնալ իսկական արքայադուստր: Այ եթե ես էդ բոլոր կանոնները մի օր ճիշտ-ճիշտ անեմ ու դառնամ արքայադուստր, առաջին բանը, որ կանեմ` բոլոր գիտնականներին շատ փող կտամ, որ էնպես անեն, որ երկնքում մեր արևի հետ էլի մի քանի արև լինի ու երբ մեկը մայր մտնի, երկնքում տարբեր ցերեկներ լինեն ու ընդհանրապես մութը չընկնի, որովհետև ես վախենում եմ մթից ու չեմ էլ սիրում քնել: Ես շատ կուզեի էլի գնալ էս տեսակ քննարկումների, ու եթե թույլ տային, կուզեի ինքս առաջարկել, որ մի անգամ էլ ‹‹Օզի կախարդի›› մասին խոսեինք:
Նոր դպրոց Լալա Հովհաննիսյան
Նոր դպրոց Լալա Հովհաննիսյան








