Քաղցած էինք ու միասին նախաճաշեցինք: Նախաճաշից հետո ճամփա ընկանք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որը Մայր դպրոցում է:
«Մխիթար Սեբաստացու» կիսանդրու մոտ լուսանկարվեցինք: Մեծ մասը միանգամից ասաց, որ Մխիթար Սեբաստացու արձանն է: Տիկին Մարին ողջունեց մեզ, իսկ Մհերն ասաց, որ արևային գրադարան ենք եկել: Շրջեցինք, տիկին Մարին ծանոթացրեց գրադարանին: Իմ պայծառությունները ոգևորված, հասուն դեմքերով ընտրում էին գրքեր, թերթում էին, միմյանց ցույց տալիս, բացատրում էին, զրուցում, ուսումնասիրում: Իսկական գրքասերներ: Ջուլիետային գրքերի աշխարհում ուրիշ պայծառությամբ տեսա ու ոգևորվեցի: Տիկին Մարին մեզ գրքեր նվիրեց ու նորից հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ տվեցինք: Վերադարձանք դպրոց:
Շարունակությունը Անահիտ Հարությունյանի բլոգում
Նմանատիպ նյութեր
Կրկին գրադարանում Արմինե մնացականյանի բլոգ