Փետրվարի 18-ին Խնկո Ապոր գրադարանում Հյուսիսային դպրոցի մի խումբ հինգերորդցիների հետ մասնակցեցինք Յուրի Սահակյանի թարգմանած «Պիեսներ տիկնիկային թատրոնի համար» գրքի շնորհանդեսին: Կրթահամալիրի կրտսեր դպրոցները հանդես եկան պիեսների հիման վրա ստեղծված ներկայացումով, աուդիո-, տեսանյութերով: Հյուսիսային դպրոցի սովորողների հետ պատրաստել էինք ռադիոպիես և ֆիլմ-անիմացիա, որոնք նույնպես ներկայացվեցին գրադարանի դահլիճում:
Իրենց բլոգներում պատմում են նաև մասնակից սովորողները`