Այսօր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում հյուրընկալել էինք «Զանգակ» հրատարակչությանը: Նրանց կազմակերպած «Ամառային ընթերցանություն» ծրագրի շրջանակում կայացավ արվեստին նվիրված հետաքրքիր հանդիպում «Եկե´ք, ստեղծենք մեծ արվեստ» խորագրով: Պարզվում է` հեչ էլ պարտադիր չէ նկարիչ կամ արվեստագետ լինել նկարելու համար: Պարզապես անհրաժեշտ է վերցնել թուղթ, գունավոր մատիտներ և սեփական ձեռքերով ստեղծել «արվեստի գլուխործոցներ»: Ես ու Լիլկան ստեղծեցիք գուաշամատիկային անտառային խրճիթ, իսկ քույրիկս` մատիկագուաշային պատկեր: Ահա և Ձեզ արվեստի գործեր: Աշխատում էինք վեց տարեկանից մինչև տասներեք տարեկան սովորողներով: Մեզ բոլորիս դուր եկավ ստեղծագործական աշխատանքը: Նամանավանդ, որ վերջում տեղի ունեցավ քաղցր հյուրասիրություն: ԼիՄոն