Գրադարան-ամենալայն հասկացությամբ.
1. Գրադարան, որն իր մեջ ներառում է առարկայական այն տեղեկատվությունը, որը դասի ժամանակ ուսուցիչը տալիս է, բայց տվյալ առարկայի ինքնակրթության զարգացմանը նպաստում է գրադարանը:
2. Առաջին հերթին գրադարանը նշագրումների արխիվ է, որոնց օգնությամբ ֆիքսված են դասընթացների ընթացքում տվյալ դասարանում ուսուցանված հավանական ուղիները, որի հիմքի վրա ստեղծվում ու լրացվում է կատալոգը:
*Յուրաքանչյուր դասարան ունի իր հավականության ճանապարհն ու յուրահատուկ կրթական պատմությունը:
*Արդեն դասարանի հավանականության ճանապարհին ստեղծած պատմությունը ներառվում է գրադարանի արխիվում:
*Այս դեպքում արդեն հնարավոր է լինում ստեղծել երկխոսություն մեթոդական ու կրթական արխիվների միջև:
3. Գրադարանը մշակութատեղեկատվական կենտրոն է թղթային, թվային, վիդեո և աուդիո կրիչների վրա՝ «Մեծ» մշակույթի անընդհատ տարածվող մոդել:
4. Հավանականության կրթության գրադարանն անպայման պիտի ունենա հեղինակություն, դրանում իհարկե կարող են լինել փոթորիկներ ու խմբավորումներ, սակայն գրադարանավարի դերն այնքան հաստատուն պիտի լինի, որ թելադրի իր սեփական ճաշակը:
5. Գրադարանը ոչ թե դպրոցի օղակներից մեկն է, այլ պետք է հանդիսանա հեղինակային ծրագրերի տարողունակ բազա կրող ուսումնական հաստատության բոլոր դասարանների համար:
*Կրթական կարևոր ծրագիր է հանդիսանում գրադարանավարի ուսումնահետազոտական ճանապարհորդությունը օտար աղբյուրներում՝ բլոգներում:
Գրադարանային նոր ծրագրերի ուսուցման դեպքում առաջանում է անհրաժեշտություն և հնարավորություն ծրագրերի միջև ստեղծելու քննարկում-երկխոսություն՝ հնարավոր խաչաձև և զուգահեռ ճանապարհներով: