Մեր դպրոցի գրադարանը իմ կյանքում մի մեծ տեղ զբաղեցրեց, երբ նոր եկա դպրոց ինձ շատ դուր եկավ մեր լայն և ընդարձակ գրադարանը, որը լի է տարբեր ժանրի գրքերով։ Ընկերներիցս ճշտեցի, որ գրադարանից կարելի է գիրք վերցնել որոշ ժամանակով, կարդալ և նորից հետ վերադարձնեք նրանց։ Ես ժամանակ չկորցրեցի և վերցրեցի մի գիրք, որը խորհուրդ տվեց ինձ կարդալ ընկերուհիս՝ Լյոբերգացի Էմիլը, այս գիրքը մի չարաճճի տղայի մասին էր, արկածային էր, իմ ամենասիրելի ժանրը, նրա տարբեր արկածների մասին, ասեմ, որ կան այս գրքի երեք մասերը, որոնցում շարունակվում է պատմվածքը, խորհուրդ կտամ, որպեսզի գաք մեր դպրոց և վերցնեք այն գրքերը, որոնք ձեզ ամենից շատն են դուր գալիս։ Իսկ հետո նորից տարբեր արկածային գրքեր կարդացի։ Ասեմ, որ կարդացել եմ քսանից ավել գրքեր, նկարում գրքերի մի մասն են, քանի որ մնացածը տեղում չէին, բայց հուսով եմ, որ մի օր անպայման կտեսնեք։ Մեր գրադարանը դպրոցում իմ ամենասիրելի վայրն է, որտեղ կարողանում եմ իմ ընկերների հետ խաղալ կամ գիրք կարդալ։ Կարդացածս գրքերից ամենասիրելի գիրքը Կոնրադն է։ Այն ընդամենը մի գրքից էր կազմված, այսինքն չունի շարունակվող պատմությունը, ես շատ եմ ուզում ստեղծել մյուս մասը։ Շատ եմ սիրում գրքեր կարդալ, ամենասիրելի ժանրը ինչպես շեշտեցի արկածայինն է։ Կարդացածս գրքերից ինձ նմանացնում եմ երկարագուլպա Պիպիին, բայց միայն նրա մի հատկությունով՝ ես նույնպես նրա նման շատ հզոր եմ?։ Այն գրքերը, որոնք ես կարդալուց հուզվել եմ, այս գրքերն են՝ Ռոբին Հուդ, Փոքրիկ արքայադուստրը, Հրաշքը և մի քիչ էլ Լյոբերգացի Էմիլը, այն ժամանակ, երբ նրան պատժում էին ծնողները։ Գրադարանը ինձ օգնեց գտնել այն գրքերը, որոնք ինձ հետաքրքրում են, և որոնցից ես բավականին օգուտ եմ քաղում։
Աղբյուրը՝ Նանե Անթանյանի բլոգ