Դասագրքերի պատվիրման, ստացման, սպասարկման կարգ

Առանց կարգի
Կրթահամալիրում ստեղծված ուսունմական նյութերը, դասագրքերը, աշխատանքային տետրերը սովորողին հատացվում է անվճար:
1. Ըստ ծրագրի յուրաքանչյուր սովորողի հատկացվում է պետական պարտադիր ծրագրով նախատեսված դասագրքերը:
2. Դասագրքերը վարձավճարով տրամադրվում են սովորողին մեկ ուսումնական տարվա համար պայմանով, որ դրանք ուս տարվա վերջին վերադարձվեն:
3. Դասագիրքը տրվում է սովորողին միայն համապատասխան վարձավճարի մուծումից հետո, բացառությամբ այն դեպքի, երբ նա դպրոցի կողմից ազատված է վարձավճարի մուծումից կամ ծնողի հետ դիմումի կամ պարտավորագրի համաձայն հետո վճարելո ւհամար:
4. Հավաքված վարձավճարները պատկանում են դպրոցներին և կարող են օգտագործվել բացառապես մի նպատակի նոր դասագրքեր ձեռք բերելու համար:
5. Յուրաքանչյուր դասագիրք պետք է գտահատվի ըստ մաշվածության աստիճանի (օրինակ լավ, վատ և բավարար):
Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի N KGN-12 –ի համաձայն
• Եթե աշակերտը դպրոցը փոխում է ուսումնական տարվա վերջում, ապա դասագրքեը մնում են նախկին դպրոցում:
• Եթե աշակերտը մեկնում է Հայաստանից, ապա դասագրքերը մնում են Հայաստանի այն դպրոցում, որտեղ նա հաճախել է:
• Սովորողի փաստաթղթերը և փոխադրման թերթիկը տրվում են նրան միայն դասագրքերը դպրոցին հանձնելուց հետո:
• Ուսումնական տարվա վերջին սովորողներից հավաքվում են բոլոր դասագրքերը և պահվում դպրոցի գրադարանում:
• Եթե դասագիրքն ունի վերանորոգման կարիք կատարվում է սովորողների ծնողների և դպրոցի ուժերով:
• Դասագիրքը գործածվում է 4-ից 5 տարի
Պատվիրման կարգ
• Նոր դասագրքեր ստանալու համար ծրագրի համակարգողները նախապես պատվիրում և հաստատում ԴՏՀՏՇ- ի կողմից առաջարկվող դասագրքերը և նշում դրանց քանակը: Տեղեկացնելով իրենց պահանջարկը գրադարանին, գրադարանը պարտավորվում է այն պատվիրելու ԴՏՀՏՇ -ից ըստ կարգի:
•   Ելնելով կրթահամալիրի առանձնահատկությունից, ծրագրի համակարգողները տալիս են տվյալ ուսումնական տարում անցնող դասագրքերի կամ օժանդակ ռեսուրսների ցանկը նախապես այն հաստատելով:
ԴՏՀՏՇ-ն   առաջարկում է դասագրքի ընտրության հնարավորություններ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր առարկայի և դասարանի համար ներդրվում են այլընտրանքային դասագրքեր:
Այլընտրանքային դասագրքերն ունեն ընդամենը երկու տարբերակ:
Ավագ դպրոցն ունի դասագրքերի հումանիտար և բնագիտական հոսքեր:
• Բացի այդ.
Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր N KGN-95
«Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի իրականացման նպատակով կրթահամալիրին հատկացված գումարը բաժանել դպրոցների անապահով սովորողների միջև: Յուրաքանչյուր դպրոցի ղեկավար ներկայացնում է անապահով սովորողի անուն ազգանունը, կարգավիճակը, ինչ գումարի դասագիրք կարող է հատկացնել սովորողին և հաստատում է:
2016-2017 ուստարում դասագրքերի վարձավճարները մտցնելու կարգ
Պայմանագիր կնքած սովորողը
Կտրոնը ստանում է գրադարանից. վճարումը կատարում հաշվապահությունում. վճարված կտրոնով գրադարանից ստանում է դասագիրը:
Դասագիրք ստանալու ստացական 2016-2017ուստարի :
Տես նաև

 

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*