Դեպի գիրքը տանող ճանապարհը

Առանց կարգի
Երբ սովորական դասի ժամին դպրոցի ընթերցասրահը լեփ-լեցուն է աշակերտներով, ու բոլորը խորասուզված կարդում են, երբ կարդալ սիրող երեխաներից ամեն մեկն իր տանն առանձնացած չի կարդում,
այլ կարդում է ողջ դասարանը միաժամանակ, երբ կրթական միջավայրում են միմյանց տեսնում գրքերով, ու կարդացածը քննարկելու հնարավորություն է լինում հենց ընկերախմբում, նշանակում է՝ այս երեխաները, կամ գոնե նրանց մեծ մասը, գտել են դեպի ընթերցանությունը տանող ճանապարհը, նրանց հետ աշխատող մանկավարժներն ու գրադարանավարը բռնել են աշակերտներին գրքին մոտեցնելու թելերը։ Հաղորդումն այսպիսի հաջողված փորձի մասին է:
Հիւր(եր)՝   Հյուրեր՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանավար Մարի Գաբանյան, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Տաթև Աբրահամյան, 7-րդցիներ Արեգ և Արամ

 

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*