ԵԿԵ՛Ք ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵԾ ԱՐՎԵՍՏ

Առանց կարգի
«Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գիրքը ընթերցողին է ներկայացնում ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին և առաջարկում հետաքրքիր ու գործնական քայլեր՝ այդ նկարիչների ոճով նկարելու և արվեստ ստեղծելու համար:
Գրքին ծանոթացումը միջոցառման ընթացքում կկատարվի մի քանի փուլով:
Կխոսենք ժամանակակից արվեստի մասին՝ զուգահեռներ անցկացնելով մեզ ավելի ծանոթ և հասանելի դասական արվեստի հետ: Քանի որ գրքում ներկայացված են տարբեր արվեստագետներ, մենք կանդրադառնանք նրանցից միայն մի քանիսի արվեստին:
Կխոսենք Պաբլո Պիկասոյի և նրա ստեղծած նոր ուղղության՝ կուբիզմի մասին և կփորձենք ստեղծել կուբիստական դիմանկար:
Կծանոթացնենք, թե ինչ է թանգրանը, և հին չինական գլուխկոտրուկներով կստեղծենք նոր կերպարներ՝ գործի դնելով մեր երևակայությունը:
Ժամանակակից արվեստագետների օրինակով, ովքեր սիրում էին արվեստ ստեղծել ամեն  ինչից, մենք  ևս կստեղծենք արվեստ՝ օգտագործելով մեր մատնահետքերը:
Միջոցառումը կեզրափակենք՝ ամփոփելով բոլոր մասնակիցների աշխատանքները:

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*