Ես հեքիաթասաց եմ

Առանց կարգի
Երբ ընկեր Մարին առաջարկեց մասնակցել ,,Ընթերցողի հրճվանք,, նախագծին, միանգամից համաձայնվեցինք:

 Ես և Վահեն՝ նախապատրաստված,բայց ոչ վստահ,  գնացինք Հիմնական դպրոց և Գեղարվեստ: Մեզնից պահանջվում էր հեքիաթ պատմել, ընթերցումի հրճվանք պատճառել նախակրթարանի սաներին: Հասանք Հիմնական դպրոց և միանգամից գնացինք երեխաների մոտ: Նրանք իրենց փայլուն աչուկներով մեզ էիին նայում և փորձում հասկանալ հեքիաթները: Հիմնական դպրոցի երեխաներին պատմեցինք ,,Ծիտը,, և ,,Գնդլիկ բոքոնիկը,, հեքիաթները, իսկ հետո հարցեր տվեցինք: Ամենալավը պատասխանեց մի աղջիկ:Նրանց հետ մի փոքր խաղալուց հետո վերադարձանք դպրոց: Զարմանալի էր, որ այդ փոքրիկներն այդքան ուշադիր լսում էին մեզ:
Հաջորդ օրը գնացինք Գեղարվեստ, այնտեղի երեխաներին էլ պատմեցինք ,,Գնդլիկ բոքոնիկը,, , նրանք նույնպես լավ պատասխանեցին հարցերին, նաև ցուցադրում էինք գրքերի նկարներ:Իսկ հետո փորձեցինք նրանց խումբ առ խումբ հարցեր տալ, տպավորված եմ,  հիանալի պատասխանեցին: Փոքրիկների դեմքերը հիացմունք էին արտահյտում, նրանք սիրով էին շփվում մեզ հետ, նույնիսկ մի քանի անգամ մազերս քաշեցին:
Նախագիծը հետաքրքիր էր, հուսամ՝ շարունակական կլինի:

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*