Ես Տիգրան Հայրապետյան մրցանակակիր եմ

Առանց կարգի Նախագծեր և ծրագրեր Նորություններ և միջոցառումներ

 

2017թ.-ի մարտի 18-ին ես ստացա «Տիգրան Հայրապետյան մրցանակ: Շատ հաճելի և պարտավորեցնող իրադարձություն էր իմ կյանքում: Մրցանակը ստացա գրադարանային աշխատանքի և պատանեկան ամսագրում հրապարակումների համար: Կուզեմ առանձին շնորհակալւթյուն հայտնել Աշոտ Բլեյանին` նման փոխկապակցված, խրախուսող և թևեր տվող կրթական համակարգ ստեղծելու համար, Մարի Գաբանյանին՝ քանի որ նա է ներգրավել ինձ գրադարանային գործի մեջ, նա է սովորեցրել և հնարավորություն տվել այդ գիտելիքները օգտագործելու ավելի լուրջ գործերում,  Նունե Մովսիսյանին՝ ինձ ամսագրային գործունեության մեջ  ներգրավելու և ճիշտ ուղի ցույց տալու համար: Մեծ պատիվ է Տիգրան Հայրապետյան մրցանակակիր դառնալը: Այս մրցանակը ինձ մեկ քայլ ևս մոտեցրեց այն ներդաշնակությանը, որի մասին ես միշտ գրում եմ, ես անում եմ այն գործը, որը ամենաշատն եմ սիրում, ինձ դրա համար բարձր  գնահատական են նշանակում, վարձատրում են ու նաև մրցանակ են տալիս, այն էլ՝ Տիգրան Հայրապետյան մրցանակ: Երբ որ կարդում ես Տիգրան Հայրապետյանի մասին և հիշում ես, որ դու նրա անունով մրցանակ ունես, քեզ շատ կարևոր մարդ ես զգում: Այս մրցանակը ինձ հասկացրեց, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ և ստիպեց, որ ես ավելի լրջորեն մոտենամ նրան, ինչ անում եմ, քանի որ մարդիկ գնահատում են դա:

Մի խոսքով՝ շատ հաճելի զգացողություններ և տպավորություններ ունեցա, շնորհակալ եմ ամեն ինչի համար, կձգտեմ նորանոր հաջողությունների հասնել:

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*