Ուրբաթ օրը տիկին Մարիի և տիկին Ելենանի հետ միջին և ավագ դպրոցի սովորողներով այցելեցինք Հրազդան քաղաքի կենտրոնական գրադարանը մասնակցելու ընթերցանության ֆլեշմոբին:
Կարծում էի, թե ֆլեշմոբը լինելու է բնության գրկում կամ այգում, բայց սխալվեցի ֆլեշմոբը անցկացրեցինք իրենց դահլիճում: Հրազդանի գրադարանը վերանորոգված, խնամված էր, աշխատակիցներն էլ շատ բարեհամբյուր էին: Ծանոթացանք տեղի ընթեցողների հետ, ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, գրադարանի կայքը:
Սկսվեց ընթերցանության ֆլեշմոբը: Հրազդանցիների և կրթահամալիրի սովորողների հետ կազմեցինք խմբեր: Նախատեսված էր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքից ընթերցել հեքիաթներ և պատմություններ: Ընթերցելուց հետո սկսվեց քննարկումը, յուրաքանչյուրը մեկնաբանում էր իր կարդացածը: Հետաքրքիր էր…
Շրջեցինք իրենց գրադարանում, իսկ վերջում մեր գրադարանի գրքերից նվիրեցինք:
Շուտով նրանք այցի են գալու կրթահամալիր: