«Ընթերցողի հրճվանք»նախագծի շրջանակներում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ


Հարավային դպրոցի 2-4 տարեկանները և հինգերորդ դասարանի աղջիկները` Լյուբան, Մարիան և Իրինան, օգնեցին ինձ իրագործել «Ընթերցողի հրճվանք» նախագիծը։ Նախապես իմացա, որ իրենց նախագծում կա Թումանյանի «Շունն ու կատուն»։ Ուրբաթ օրը` քնից առաջ, վերցրի Թումանյանի հեքիաթների գիրքը, ու աղջիկների հետ հյուր գնացինք նախակրթարանի 2-4 տարեկաններին։ Մեզ սիրով, ժպիտով ընդունեցին։ Մի քիչ բլբլացին,ծանոթ էինք` էլ ավելի մտերմացանք։ Նախ ուսումնասիրեցինք գիրքը. պարզեցիք` ինչի՞ համար է գիրքը, ի՞նչ կա նրա մեջ։ Ասացի,որ ուզում եմ իրենց համար հեքիաթ կարդալ։ Համաձայնեցին։ Սիրով կարդացի, սիրով լսեցին։ Աղջիկները օգնեցին խաղալ դերերով, բեմադրել։ Դերերում էին Շունը, Կատուն,Դատավորը։ Արդարացրինք,մեղադրեցինք. ասացին,եթե իրենք շունը կամ կատուն լինեին ի՞նչ կանեին։ Հետաքրքիր ու հավես ստացվեց։ Շնորհակալ եմ։ Խոստացա,որ էլի հյուր կգնամ:
Քոլեջի առաջին կուրսի ուսանող և երկարացված օրվա կազմակերպիչ՝ Լուսինե Նազարկան

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*