«Ընթերցողի հրճվանք» նախագիծ

Առանց կարգի

Ես հեքիաթասաց Մանեն եմ: Հոկտեմբերի 13- ին և 14 -ին  շրջեցի Նոր  դպրոցով և Դպրոց պարտեզով ,որպեսզի երեխաներին  հեքիաթներ պատմեմ:Իմ նպատակն էր երեխաների համար կարդալ և պատմել  հեքիաթ, քննարկել այն և   բացատրել երեխաներին հեքիաթի իմաստը: Ես և Ալեքսը աշխատում էինք նախակրթարանի սաների հետ:
 
Հոկտեմբերի 13- ին  գնացի Նոր դպրոց և երեխաներին պատմեցի ,,Ծիտը,, հեքիաթը: Նրանց այն շատ հետաքրքրեց և անգամ  փորձեցին հեքիաթի իմաստը գտնել: Երեխաները մասնակցեցին քննարկմանը շատ ակտիվ և ներկայացրին  ծտի կերպարը: Իսկ հաջորդ օրը ես գնացի Դպրոց- պարտեզ և կարդացի ,,Գնդլիկ բոքոնիկը,,: Դպրոց -պարտեզի երեխաները մասնակցում էին շատ ավելի ակտիվ, քան Նոր դպրոցի սաները: Երեխաները առանց մեր բացատրության հասկացան իմաստը և խաղացին հեքիաթի տարբեր կերպարների դերերը՝ զարմացնելով մեզ: Ինձ շատ է դուր եկել այս նախագիծը,  հուսով եմ, որ այդ հրաշալի աշխատանքը շարունակական կլինի:
Աղբյուրը`  Մանե Նուրիջանյանի բլոգից, Միջին դպրոց 6-3 դասարան

 

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*