Թղթի վրա «թափվող» Հոգիդ

Առանց կարգի

https://www.youtube.com/watch?v=nltbPXoayo0
Մաքուր ճերմակ թուղթ, անսահման տարածություն՝ լի օդով և լույսով, մատիտի մի քանի վարժ շարժում և թուղթը կենդանություն, շունչ է ստանում, դառնում հոգիդ ներկայացնող ոչ վերբալ ու խոսուն վկան: Երբեմն ի միջի այլոց, մեքենայաբար արված գծանկարը նկարչի մասին շատ ավելին է ասում, քան ամիսների ընթացքում ստեղծված  մեծ կտավի գործը:                                                              Տաղանդաշատ Արմեն Մխոյանի հետ հանդիպման օրը ես ևս մեկ անգամ առիթ ունեցա բացահայտելու սեբաստացի հրաշամանուկներին: Նրանք իմ 2016 թվականը եզրափակող, նոր տարին ազդարարող կարևոր ձեռքբերումներն են…բարեբեր տարի բոլորիս, նոր բացահայտումների սկիզբն ազդարարված է, որովհետև տարին սկսել ենք հետաքրքիր նախագծերով հագեցած ձմեռային ուսումնական ճամբարով:                               Եվ ահա, ճամբարային կլոր սեղան հանդիպման նախագծի շրջանակում և՛ ես, և՛ մեր հյուրը բացահայտեցինք, որ սեբաստացիները կարողանում են ոչ միայն լավ երգել, պարել, ստեղծագործել, այլև հիանալի նկարել, ասել է թե՝ արվեստին մոտ լինել, արվեստը իրենց մեջ կրել: Իսկ սա ապրել է նշանակում, գեղեցիկ ապրելն էլ է չէ՞ արվեստ:
Ամբողջական նյութը կարդա   Լիլիթ Մադոյանի կայքում:

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*