Ինչ ասել է՝ աշխատել գրադարանում

Առանց կարգի
Արդեն մի տարուց ավելի է, ինչ աշխատում եմ գրադարանում: Այստեղ կատարել եմ բազմաթիվ ու բազմապիսի աշխատանքներ՝ նյութերի թվայնացում, գրքերի տեղափոխություն, դասավորություն, գրանցում, սկանավորում…:
Այժմ գրադարանի նոր ենթաէջի վրա եմ աշխատում: Մասնակցել եմ մի շարք հանդիպումների, հարցազրույցների, միջոցառումների: Ի շնորհիվ գրադարանի ջերմ մթնոլորտի և գրադարանավարների լավ վերաբերմունքի՝ այն ժամանակը, որը ես անցկացնում եմ գրադարանում, դառնում է ինձ համար, այսպես ասած, ժամանց: Ժամանակի ընթացքում քիչ-քիչ խորանալով և ինձ համար բացահայտելով գրադարանի առօրյան, ակամա սիրահարվեցի գրադարանին: Այն ինձ տվեց  շատ գիտելիքներ: Ձեռք բերեցի բավականին մեծ փորձ: Նախքան գրադարանում աշխատելը՝  մտածում էի, որ դա ուղղակի գրքերի հասարակ ընդունում և հաձնում է: Բայց  աշխատանքը ինձ օգնեց, որ ես հասկանամ, թե ինչ է նշանակում աշխատել գրադարանում: Դա մարդկանց հետ շփվելու ու նրանց  հասկանալու բարձր ընդունակությունն է: Պետք է կարողանալ հասկանալ մարդուն և առաջարկել այնպիսի գիրք,  որը իրեն իսկապես դուր գա և նա կարողանա կիրառել իր գիտելիքը: Գրադարանում աշխատել, ասել է թե՝անընդմեջ լինել  «գրքային եռուզեռի մեջ»,  տեղյակ լինել այն ամենից, ինչը վերաբերում է գրքերին: Հասկանալ, թե ինչ սպասելիքների ունի հասարակությունը գրադարանից, ինչպիսի գրքերի կարիք ունի: Պետք է սիրել և կարդալ գրքեր: Գրադարանային աշխատանքը այն աշխատանքներից է, որը հիմնված է իմպրովիզի վրա: Այս գործում դու անընդհատ շարժման մեջ ես՝ ժամանակների, ոճերի,  ճաշակների փոփոխության հորձանուտում: Յուրաքանյուր ընթերցողի պետք է յուրովի մոտեցում ցուցաբերել: Այս ամենից բացի, որպեսզի հասկանաս ընթերցողին, անհրաժեշտ է, որ ինքդ նույնպես մոլի ընթերցող լինես, պետք է կարողանաս ստեղծել այնպիսի միջավայր, որ կարդալը լինի հաճելի:
Աղբյուրը՝ Նորայր Ասատրյան

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*