Այսօր՝ Արևմտյան դպրոցում, հանդիպեցին ամենաընթերցասեր լողորդները: «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ իրականցվող «Ամառային ընթերցանություն» նախագիծը, հետաքրքիր ու արկածային օր էր նախապատրաստել իր հավատարիմ ընթերցողների համար: Մի քանի տարի անընդմեջ, ավանդույթ դարձած լողափնա ընթերցանությունը, դարձել է նախագծի անբաժան բաղակացուցիչ: Այս տարի նույնպես այն իրականացվեց կրթահամալիր լողափնյա տարածքում: Ընթերցանություն և լող. ահա երկու կարևոր բաղադրիչ, որոնք հարկավոր են ամռան տապից չվախեցող ընթերցողների համար: Հյուրընկալության ընթացքում շրջայց կատարեցինք դպրոցով, տարատարիք ու տարբեր դպրոցներից նախագծին մասնակցող ընթերցասերները հաճույքով ներառվեցին կրթահամալիրյան միջավայրում, գտան իրենց զբաղմունքը՝ շախմատ, ընթերցանություն, մինչև ողջ խմբի հավաքվելը: Նոր գրքի մասին զրույցից, կարծիքների փոխանակումից ու մրգի համտեսից հետո բոլորով միասին զովացան :
Աղբյուրը՝http://b4.mskh.am/node/13813
Ջրային ընթերցանություն: Ռադիոթողարկում
Աղբյուրը՝http://b4.mskh.am/node/13814