Խարույկանանդես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

 dscn0005

Հայոց    տոնածիսական   համակարգի    ամենագեղեցիկ    տոներից   մեկը   «Տեառնընդառաջը»   այսօր   նշեցինք   «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրի   «Տիգրան   Հայրապետյան»   գրադարանում:Որպիսի   տոնը   ամբողջական   լինի  և  մասնակիցները     հասկանան,  թե  ինչ  են  տոնում,  մենք   հրավիրել   էինք   մեր   ծնողներից՝    Վանուհի   Սիմոնյանին,   ով   սիրով   ներկայացրեց    տոնի   խորհուրդը,   խորհուրդաբանությունը,  ծիսական   ընթացքը   և   պատմեց   մեզ   պատմությունը    տոնի  հետ   կապված:  Որից   հետո   բակում   արեցինք   խարույկահանդես  և   համապատասխան   կարգով   նշեցինք «  Տեառնընդառաջը»:     Սովորողները    ոգևորված  էին  և  իհարկե   էլ   ինչ  տոն  առանց   երգ  ու   պարի,    առանց    հայկական     շուրջպարի:

Խարույկը    վառեցին   տղաները՝  ինչպես   որ   կարգն  է,   շուրջը    շուրջպար   պարեցինք,  վրայով   թռանք՝  հուսով,   որ   գարունը   շուտ   կգա,   որ  տարին   բերքառատ   կլինի:  Քանի   որ   Տերընդեզը  համարվում   է   գարնանամուտի   տոն,   այսօր   մենք   մեր   փոքրիկ    խարույկով   զորացրեցինք   նոր   ծնված   արևը՝   հուսով , որ   գարունը   չի   ուշանա:

Եղան  նկարահանումներ:   Շնորհակալ  ենք  բոլոր   այն   մասնակիցներին,   որ  իրենց   օգնությամբ   տոնը     հետաքրիր   դարձավ,  ուրախ   անցավ:   Որպես  կանոն   տոնը   տոն է  դառնում,   երբ   հանդիսատեսը   լինում  է  նաև   մասնակից:   Չկային   հանդիսատես,   մենք   բոլորս   մասնակից   էինք:   Կազմակերպման   հարցում   մասնակից   եղավ    ամբողջ   կրթահամալիրը՝   պարի,  երգի  և   ուտեստների   տեսքով:   Իր  ներկայությամբ   մեզ   ոգևորեց  տիար   Բլեյանը:  Կարծում   եմ   տոնը    ստացված  էր:

Աղբյուրը՝ Լուսինե Սարգսյան բլոգ

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*