Կարդում ենք փոքրերի համար

Առանց կարգի

«Հեքիաթներ փոքրերի համար» նախագիծ

Աշնան ամենալավ եղանակի՝ սեպտեմբերի 16-ին որոշեցինք իրագործել «Կարդում ենք փոքրերի համար» նախագիծը։ Քանի որ մենք ունեին 2 դասաժամ գրականությունից, առաջինը դասաժամին գնացինք գրադարան։ Այնտեղ որոշեցինք մեր հետագա անելիքները։ Նախ բաժանվեցինք խմբերի կամ զույգերի։ Ապա ընտրեցին հեքիաթներ։

Իմ զույգն էր Աննան։ Մենք ընտրեցինք Ջանի Ռոդարիի «Մուկ ուտող կատուն» հեքիաթը։ Մենք լիովին պատրաստ էինք ու անհամբեր սպասում էինք 4֊րդ դասաժամին։ Ահա եկավ սպասված ժամը, և մենք հավաքվեցինք մեր շատ սիրելի դպրոցի բակում։ Երգելով, պարելով ուրախ գնացինք։ Մինչ փոքրերի գալը մենք հասցրինք նկարվել։ Շուտով երեխաները եկան։ Ի դեպ, նրանք արդեն 2-րդ դասարանում են սովորում։ Երեխաների մեջ ինձ գրավեց Դանիելը (ավելի ճիշտ նրա աչքերը): Դանիելի հետ էին նրա և արդեն իմ լավ ընկերները՝ Արամը և Լևոնը։ Հարմար տեղավորվեցինք և սկսեցինք կարդալ մեր հեքիաթը։ Տղաները այնպես ուշադիր էին լսում մեզ, որ լիովին մտել էին հեքիաթի մեջ։ Երբ վերջացրինք, երեխաների հետ վերլուծեցինք հեքիաթը, պատմեցինք և բեմադրեցինք։ Արամը ավելի պասիվ էր, բայց Լևոնը ու Դանիելը շատ ակտիվ էին։ Դանիելին բաժին հասավ կատվի դերը, իսկ ամենապատասխանատու դերը, այսինքն՝ մկան դերը, Լևոնիկինն էր։ Արամը սարդ էր, իսկ ես և Աննան մկան ընկերները։ Երբ հասել էինք այն պահին, որ պետք է մուկը  բռներկատվին,  նկատեցին, որ մեր գլխավերևի ծառին նստած մի կատու ուշադիր նայում է։ Միգուցե նա մեր պատմության հերոսն էր։ Ինչևէ, մենք ավարտեցինք մեր նախագիծը, համ էլ հրաժեշտի ժամն էր, ավելի ճիշտ՝ հրաժեշտի նկարի։ Հուսով եմ՝ մենք նորից կհանդիպենք։

 

 

 

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*