Կրթահամալիրի գրադարանը սեպտեմբերից դեկտեմբեր

Առանց կարգի

«Դպիր» էլեկտրոնային ամսագրի 105-րդ համարում գրել եմ «Տիգրան Հայրապետյան» գրադարանը հավաքից հավաք 2016թ. հոդված, որտեղ պատմում եմ գրադարանի կողմից առաջին կիսամյակում իրագործված աշխատանքների մասին: Հունիս ամսից հետո ի՞նչ նախագծեր, ի՞նչ նոր գաղափարներ, ի՞նչ մտահաղացումներ է իրագործել «Տիգրան հայրապետյան» գրադարանը:

Ամառը ընթերցանության համար շատ լավ ժամանակ է: Ճամբարը նպաստում է նրա զարգացմանը:

Գրադարանը շարունակեց համագործակցել «Զանգակ» գրատան Ամառային ընթերցանության նախագծին` առաջարկելով նաև իր մտահաղացումները «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» և «Ջրային ընթերցանության», որը մեծ խանդավառություն առաջացրեց մեր հյուրերի մոտ:
Մենք չենք սպասում ամռանը, որպեսզի իրագործենք նախագծեր, տարվա ընթացքում կազմակերպում ենք ընթերցանության ֆլեշմոբեր, նախագծեր, որտեղ հիմնական նպատակը ընթերցանության խթանումն է` սկսած երկու տարեկանից մինչև…
Ամռան տապին կազմակերպած «Ջրային ընթերցանություն»-ը, խրախուսման մեթոդներից մեկն էր, որտեղ սովորողը նախ ձեռք է բերում.

  • զվարճալի ընթերցանություն
  • նոր ընկերներ
  • լող է տալիս
  • ընթերցում է
  • քննարկում է

«Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գիրքը շատ սովորողների էր գրավել. դրա համար էլ կազմակերպեցինք խաղ, նկարչություն, քննարկում տես՝ Գուաշամատիկային անտառային խրճիթ։

2016-2017 ուստարին սկսեցինք նոր ուսումնական գրականություն ձեռք բերելով` «Շատ սպասված գրքեր»։ Շնորհակալություն կրթահամալիրի տնօրենին աջակցելու համար:

Նոր գրքեր բաժնում գրանցվելով չբավարարվեցինք… Սովորողները կարդացին, քննարկեցին, իրենց տպավորությունները գրեցին բլոգներում (տես Սիրանուշ Ասատրյանի արձագանքը): Կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ մասնագիտության ուսանողների գործնական աշխատանքի միջոցով հասանելի դարձավ ընթերցողներին:

Սկսեցինք մի նոր համատեղ նախագիծ` «Ընթերցողի հրճվանք»-ը, որով սովորողներն իրենք են ընտրում հեքիաթը, հեքիաթին առնչվող երգը, խաղը, հանդես գալիս սովորեցնողի և օրինակելի ընթերցողի դերում:

«Ընթերցողի հրճվանք» իրականացնում ենք նախադպրոցական տարիքի խմբերում: Նպատակը` երեխաների մոտ փոքր տարիքից սեր արթնացնել դեպի ընթերցանությունը, գրքի հետ ընկերանալ, հեքիաթների միջոցով սովորեցնել բարություն, ընկերասիրություն, հաղորդակցման մշակույթ:

Գրադարանավարների վերապատրաստումը շատ եմ կարևորում:
Աշխարհն անցել է Էլեկտրոնային մատենավարության, իսկ այսօրվա գրադարանավարը ժամեր է վատնում հաշվարկներ անելով, ընթերցողական քարտեր լրացնելով մատիտով կամ գրիչով, իրենց հիմնական աշխատանքը կարևորում են դասագրքերի հաշվետվություններ ներկայացնելով, հատկապես, երբ սկսնակ, ոչ մասնագետն է ընդունվել աշխատանքի: Մեր իմացած հմտությունները, կարողությունները փոխանցում ենք իրենց` անընդհատ սովորելով ու ուսումնասիրելով ուրիշների փորձը:

Միջդպրոցական ընթեցողական նախագիծը
Միջդպրոցական սեմինարների, հանդիպումների ժամանակ կազմակերպում ենք հանդիպումներ այլ դպրոցների հետ: Համատեղ ընթերցումը, քննարկումը, եզրակացությունները լրացնում են գիտելիքները, մասնակիցները ձեռք են բերում նոր ընկերներ, ծանոթանում նոր միջվայրի հետ:

Գրադարանի հիմնական նպատակը ընթերցանության խրախուսումն է, և ընթերցասրահն օգտագործել ենք որպես ուսումնական հարթակ: Ուսումնական հարթակի լավ օրինակներ են «Ընթերցանության ժամերը» գրադարանում, «Շրջիկ գրադարանը» կրթահամալիրի դպրոցներում և մարզերում:
Ընթերցանությունը ամենուրեք է խմբերում, դասարաններում, բնության գրկում այգում, լողավազանում, լանջերում…

Գրադարանը կազմակերպել է նաև այլ նախագծեր, աջակցել այլ   խմբերի նախաձեռնած նախագծերի կազմակերպմանը.

  • ծնողական սեմինարներ
  • ամենամյա «Գրքի տոնը» ուսումնական հաստատությունում գործընկեր հրատարակչությունների հետ
  • «Ամանորյա նվերներ» նախագիծ
  • Վարպետության դասեր-հանդիպումներ ժամանակակիցների հետ։
    Աղբյուրը՝

    Համար:

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*