Հեղինակային իրավունքը գրադարանում դասախոսություն-քննարկում

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

27.10.2017 թ. –ին Ամերիկյան համալսարանի 133w սենյակում տեղի ունեցավ  Հեղինակային իրավունքի վերաբերյալ դասախոսություն-քննարկում, որը անցկացրեց միջազգային փորձագետ, գրադարանային գործառույթներին և Հայկական Օրենքին քաջատեղյակ պրոֆ. Քենեթ Քրուսը: Պրոֆեսոր Քենեթ Քրուսը իրավաբան է Պանսիոնի և Գիպսոն Հոֆմանի հետ աշխատում է Լոս Անջելեսում: Կոլումբիայի իրավաբանական ֆակուլտետի և Մյունխենի Մտավոր սեփականության կենտրոնի ֆակուլտետի անդամ է:

Քենեթ  Քրուսը՝ իրավաբան, հեղինակ, պրոֆեսոր և միջազգային հեղինակային խորհրդատու է: Ավելի քան 25 տարի իր հետազոտության, քաղաքականության մշակման և  ուսուցման վրա կենտրոնացած են հեղինակային իրավունքի վերաբերյալ հարցեր, որոնք կարևոր են կրթության և հետազոտության համար: Նա հեղինակ է բազմաթիվ գրքերի, հոդվածների, վեբ կայքերի, և այլն.

Վերջինս ավելի քան 188 երկրների հեղինակային իրավունքներ է ուսումնասիրել, իսկ իր վերջին հետազոտության մեջ 192 երկրի հեմինակային իրավունքն է ուսումնասիրում:

Հանպիդումը շատ հետաքրքիր էր, բանախոսը յուրահատուկ մատուցման ոճ ուներ:

Սեմինարը հագեցած էր հարցերով, քանի որ թեման հետաքրքիր էր, արդի խնդիր էր և բոլորն էլ ցանկանում են վերջնական լիարժեք պատասխան ստանալ:

Սա նրա երկրորոդ հանդիպումն էր հայկական  գրադարանային հանրության հետ, որտեղ նա առավել մանրամասն ներկայացրեց  գրադարաններին և կրթական ոլորտին առնչվող բացառությունները որոնք ընդգրկվել  են նոր օրենքում:

Նրան ուղեկցում էին  EIFL-IP Ծրագրի ղեկավար Թերեզա Հաքեթը և ՄՍԳ Հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինե Համբարյանը:

Լիլիթ Հարությունյանի բլոգ

 

Կարդա՝  Գայանե Վարդանյանի  բլոգ

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*