Հրաշքները իրականանում են…

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ


2016 թվականի հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվան նվիրված, Խնկո Ապոր գրադարանում տեղի ունեցավ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Զանգակ հրատարակչությունը: Գիրքը թարգմանել էր բանասիրական գիտությունների դոկտոր՝ Ալվարդ Ջիվանյանը: Մինչ այդ միջոցառումը, Զանգակ հրատարակչությունը կազմակերպել էր փակ հանդիպում՝ փոթերասերների համար, որտեղ բոլորը պետք է ներկայանային իրենց սիրած հերոսի կերպարով: Եվ ահա, հունիսի մեկին, ես կրկին ներկայացա իմ սիրած հերոսի՝ Հարրի Փոթերի կերպարով, և արժանացա «Ամենանման Հարրի Փոթեր» անվանակարգին: Զանգակ գրատան կողմից ստացա շատ նվերներ:

Ֆիլմն անչափ հետաքրքիր էր, և կլանված դիտեցինք, այն նկարահանված էր Ջ.Ք.Ռոուլինգի համանուն պատմվածքի հիման վրա: Ֆիլմն ուներ խորը փիլիսոփայական իմաստ՝ սիրո և ատելության, ընկերության և նվիրվածության մասին, դե իհարկե, այն լրիվ Ջոան Ռոլինգի ոճի մեջ էր, և կրկին ֆենթզի ժանրում: Զանգակ հրատարակչության ֆեյսբուքյան էջում կարդացել եմ, որ այդ գիրքի հայերեն տարբերակը նույնպես պետք է լույս տեսնի 2017-ին, և անհամբեր սպասում եմ Ռոուլինգի գլուխգործոցների թարգմանված տարբերակներին:

Ասեմ նաև, որ ունեմ լույս տեսած երկու գրքերն էլ (երկրորդ գիրքը՝ Ալվարդ Ջիվանյանի մակագրոթյամբ և բարեմաղթանքով), վաղուց արդեն կարդացել եմ, և կարծում եմ, որ դրանք այն գրքերից են, որ կրկին ու կրկին կկարդաս, որ տարիքում էլ որ լինես
Աղբյուրը՝ Դավիթ Առաքելյանի բլոգ, Միջին դպրոց 7-3 դասարան

16122034_1202606699787415_1732865160_o

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*