Իմ_բլոգում.zip”]Կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն` մարտի 22-ին ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանը, մեդիագրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը և կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործի 5 ուսանողներ մասնակցեցին Ամերիկյան համալսարանում Մտավոր սեփականության գործակալության (ՄՍԳ) կողմից կազմակերպած նախագծի քննարկմանը, որը վարում էր ՄՍԳ Հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինա Համբարյանը: Նա ներկայացրեց գրադարաններին և կրթական ոլորտին վերաբերող հեղինակային իրավունքների խախտման բացառությունները և սահմանափակումերը:
Քննարկումը հետաքրքիր էր` հագեցած հարց ու պատասխաններերով: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին տարբեր դպրոցների, կառույցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարանավարներ: Հրավիրված էին նաև հրատարակչություններից հրատարակիչներ, որոնք, ցավոք, ներկա չէին, թեև հացեր կային, որ անմիջապես առնչվում էին նրանց:
Նոր օրենքի նախագիծն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում առանց հեղինակային իրավունքները խախտելու թվային գրականության մատչելիության համար` հաստատության ներսում գործի դնելով ցանցային համակարգը: Մասնակիցները ողջունեցին նախագծի առաջադրած դրույթները, սակայն փաստեցին, որ այն կանոնակարգման, մշակման կարիք ունի:
Շնորհակալություն կազմակերպիչներին հետաքրքիր և ուսանելի օրվա համար:
Աղբյուրը՝ Լուսինե Ալեքսանյանի բլոգ
Կարդա նաև՝ AUA Hosts Public Hearings on Armenian Copyright Law