IBBY Հայաստանը տեղեկացնում է, որ Սինգապուրի ազգային գրքի զարգացման խորհուրդը և Սքոլաստիկ նկարազարդ գրքի մրցանակաբաշխություն 2017-ը հայտարարում են մանկական նկարազարդ գրքի մրցույթ:
Առաջին տեղը զբաղեցրած հայտատուն կպարգևատրվի 10.000 սինգապուրյան դոլլարով և հուշամեդալով, իսկ նկարազարդ գիրքըկհրատարակվի մրցույթի կազմակերպիչների կողմից: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուները կպարգևատրվեն հուշամեդալներով և կազմակերպիչների կողմից կառաջարկվի խմբագրել նրանց աշխատանքներն ու հրատարակել: Ստորև ներկայացված են մասնակցության կանոնները և հայտը: Հայտը՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով կարող եք ուղարկել IBBY Հայաստանի էլ.փոստին՝[email protected], մինչ ս/թ դեկտեմբերի 1-ը: Ներբեռնել մասնակցության հայտը Աղբյուրը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Կցված ֆայլեր | Size |
---|---|
27.pdf | 232.66 KB |