Շնորհավորում է սեբաստացի շրջանավարտը

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Ողջո~ւյն, Սեբաստացիներ,
Ինչպե՞ս եք, ամանորյա տոներից ու ուտելիքներից հոգնա՞ծ կամ, միգուցե, հանգստացա՞ծ: Ինչևէ, երևի տոներն այնքան էլ կապ չունեն, որովհետև սեբաստացիները միշտ էլ կարողացել են իրենց տոնը ստեղծել: Երևի միայն տարին է փոխվել ու ՆՈՐ անունը ստացել, իսկ ա~յ ռիթմն ու էներգիան, աշխուժությունը, սովորելու ու սովորեցնելու անսպառ ուժն ու ձգտումը երբեք էլ նորություն չեն: Իմ ամենասիրած ժամանակահատվածներից է՝ ձմեռային ճամբարը՝ իր աշխուժությամբ, կյանքով լեցուն, առույգ ու ժպտուն դեմքերով, երգով ու պարով, միշտ ու ամենակարևորը՝ հավեսով:
Գիտեմ` ամենուր փոփոխություններ կան, բոլորն էլ ուրախացնում են ու ստիպում ավելի ու ավելի կարոտել: Իսկ գրադարանը (դե գրադարանի աղջիկն եմ, հաստատ չէի մոռանա իմ հարազատ միջավայրի մասին) իր հին ու նոր գրքերով, էլեկտրոնային ու ոչ էլեկտրոնային նյութերով ու վերջապես միշտ լեցուն կայքով ստիպում է միշտ ձեզ հետ կապի մեջ լինել՝ այս անգամ՝ օնլայն աշխարհում:
Շնորհավորում եմ: Ի՞նչը: Ձմեռային ճամբարը, գրադարանի նոր կայքը, բարձր տրամադրությունը և այս շարքը դեռ կարելի է երկար շարունակել: Սեբաստացիները միշտ էլ շնորհավորանքներ ընդունելու առիթներ ունեն: Եվ ուրեմն՝ թող շարունակական ու տևական լինեն այս ամենը:

Միշտ Ձեր գրադրանի աղջիկ  Լիանա Առաքելյան

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*