Շրջիկ գրադարան…Արևելյանդպրոց պարտեզում

Առանց կարգի
Մեր դպրոցի «Շրջիկ գրադարանը»
Սեպտեմբերի 29-ին, մեզ հյուր եկավ Շրջիկ գրադարանը՝իր հետաքրքիր ու բազմազան գրքերով:Ես ընտրեցի Հովհաննես Թումանյանի հեքիաթները և կարդացի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը:Ինձ շատ են դուր գալիս Հովհաննես Թումանյանի գրած ստեղծագործությունները:
Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռու Դսեղ գյուղում 1869թ.:Սկզբում կրթությունը ստացել է իրենց հայրենի գյուղում, հետո Ջալալօղլու դպրոցում:1883թ.շարունակել է կրթությունը Ներսիսյան ճեմարանում:Բացի հեքիաթներից Հովհաննես Թումանյանը գրել է նաև բալադներ,պոեմներ, բանաստեղծություններ:Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923թ .մարտի 23-ին,54 տարեկանում,Մոսկվայում:
Ինձ շատ են դուր գալիս Հ.Թումանյանի հեքիաթները:Շատ եմ սիրում հատկապես «Պոչատ Աղվեսը»,«Տերն ու Ծառան»,«Քաջ Նազարը» հեքիաթները:
 
Այսօր, երբ մեզ հյուր էր եկել «Շրջիկ գրադարանը», ես կարդացի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթը:Այս հեքիաթում ինձ շատ դուր եկավ Հասանի կերպարը:Հասանը չնայած որ հարուստ չէր ու շատ փող չուներ, բայց սիրում էր քեֆ ու ուրախություն: Իր աշխատած համեստ գումարով նա քեֆ էր անում ու այդպես իր օրը ուրախ էր դարձնում: Ու նա շատ լավատես ու բարի մարդ էր: Նա չէր նեղվում, որ թագավորը արգելում էր ինչ- որ արհեստով զբաղվել: Հասանը միշտ լավն էր մտածում ու հավատում էր հրաշքների:
Բարի ու աշխատասեր մարդիկ միշտ էլ մի հնար գտնում են ապրուստ ու աշխատանք ունենալու համար: Պետք չէ հուսահատվել անհաջողություններից:
Ժորա Մանուկյան
Ընթերցանություն
Մեր մոտ էր եկել «Շրջիկ գրադարան»-ը: Մենք գրքեր կարդացինք: Ես կարդացի Ջանի Ռոդարիի «Սխալ հեքիաթը» ստեղծագործությունը: Այնտեղ մի  պապիկ իր թոռնիկին «Կարմիր գլխարկ»-ի հեքիաթն էր փորձում պատմել: Սակայն պապիկն անընդհատ մոռանում էր ու սխալ բաներ էր պատմում: Թոռնիկն էլ լսում էր և նրան ուղղում էր: Ինձ շատ դուր եկավ շփոթվող պապիկը, քանի որ նրա պատմած հեքիաթը շատ-շատ զվարճալի էր:
Ջաննի Ռոդարին  հայտնի իտալացի մանկական գրող և լրագրող է: Ծնվել է հոկտեմբերի 23-ին, 1920թ.,  Իտալիայի Օմենիա քաղաքում:   Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր է։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Չիպոլինոյի արկածները» (1957) և «Ջելսոմինոն խաբեբաների երկրում» (1959) վիպակները։
Աթոյան Անի
Շիրլի Բարբերի «Փերիների խոհարար»
Հեքիաթը սկսվում է ասպես: Լինում է մի ճագար, որի անունն էր Մարթա: Մարթան սևուկ ճագար էր: Նա շատ համեղ էր պատրաստում: Երբ մկնիկները գնում էին դպրոց, անցնում էին նրա տան մոտով, որովհետև մտածում էին, որ Մարթան կհյուրասիրի իրենց: Ահա եկավ աշունը: Մարթան հավաքում էր փայտեր, մրգեր և պատրաստվում ձմռանը: Մի օր առնետները ներխուժում են անտառ: Նրանք ամբողջ կյանքը ապրել էին գողությամբ: Ձմռան նրանց չհերիքեց ուտելիքը, և նրանք ներխուժեցին Մարթայի տուն:
Ինձ դուր եկավ այն մասը,  որ ճագարը հյուրասիրում էր:
Ինձ դուր չեկավ այն մասը, որ առնետները գողացան:
Յանա Խաչատրյան
Նոր դպրոց  հյուր էր եկել «Շրջիկ գրադարան»-ը: Ես ընտրել էի Ջանի Ռոդարիի « Շների երկիրը» պատմվածքը: Այն մի երկրի մասին է,  որտեղ կար իննսունինը տուն, իսկ տները հսկում էին  իննսունինը շները: Պատմվածքը հետաքրքիր էր, երևակայական ու ծիծաղելի: Ամենաշատը ծիծաղեցի, երբ իմացա, որ այդ երկրի բնակիչները ոչ թե խոսում եմ, այլ հաչում են շների նման: Հերոսներից ինձ դուր եկավ Ջովանինոն, որովհետև նա լավ խորհուրդներ տվեց բնակիչներին, որ նրանք էլ չհաչեն, քանի որ նրանք մարդ են:  Այս պատմվածքից սովորեցի, որ  բոլոր դեպքերում մարդը չպետք է կորցնի  իր մտածելու, խոսելու ունակությունը:
Ջանի Ռոդարին իմ ամենասիրած գրողն է: Ես սիրում եմ երևակայել, ծիծաղել, իսկ նրա պատմությունները այդպիսինն են: Կարդացել եմ Ջանի Ռոդարիի «Պատմվածքներ հեռախոսով» գիրքը:
Ալեն Թորոսյան
Սեպտեմբերի 29-ին մեր դասարարան հյուր եկավ «Շրջիկ գրադարան»-ը: Շրջիկ գրադարանը մի քանի րոպե հետաքրքիր պահեր մեզ պարգևեց, գեղեցիկ և բարի փոքրիկ հեքիաթներ էր բերել , որ մենք կարդանք: Ես կարդացի Շիրլի Բարբերի «Կախարդական Ծիածանը» :
Շատ հետաքրքիր հեքիաթ է «Կախարդական Ծիածան»-ը: Ես կցանկանայի, որ դուք կարդաք այս գիրքը : Գիրքը փոքրիկ Էննիի և իր տատիկի մասին է: Թիբեթ տատիկը զգուշացնում է Էննիին հեռու մնալ ծիածաններից: Սակայն մի օր, երբ Էննին և փոքրիկ Բոշո շնիկը խաղում էին Պտերների անտառում, սկսեց անձրևել: Իսկ հետո հանկարծ  նրանց առջև մի հրաշալի ծիածան հայտնվեց, իսկ նրա տակ՝ մի կճուճ ոսկի: Մոռանալով տատիկի նախազգուշացումը՝ Էննին վազեց այն վերցնելու…Եվ այդպես Էննիի արկածները սկսվում են, իսկ մնացածը կիմանաքն երբ կկարդաք այդ հեքիաթը: Դե ինչ, սիրելիներ, ցտեսություն:
Ժաննա Հակոբյան
ՋՐԱՀԱՐՍԸ
Բարև ձեզ, ձեզ  հետ  է  Նատալի Նահապետյանը: Այսօր մեզ հյուր էր եկել «Շրջիկ գրադարան»-ը: Մեզ բոլորիս տարբեր գրքեր բաժանեցին, ես կարդացի «Ջրահարս»-ը, շատ հետաքրքիր էր և հիմա կպատմեմ: Մի կղզում ապրում էր փոքրիկ ընտանիք: Այդ ընտանիքում  մայրիկը և հայրիկը միշտ զբաղված են լինում: Տանը  երկու  երեխա  կար՝ քույրիկ և եղբայր: Քույրիկը հիվանդ էր և պառկում էր մահճակալին, իսկ նրա եղբայրը ման էր գալիս ծովի ափին: Նրանց կղզում ապրում էր մի շատ բարի թզուկ: Մի օր թզուկը կանաչ քարեր հավաքելով՝ տեսավ ջրահարսին և մոտեցավ նրան:
Եթե ուզում ես իմանալ շարունակությունը, ապա համեցիր «Շրջիկ գրադարան»:
Նատալի Նահապետյան
«Շրջիկ գրադարան»-ը եկավ այսօր մեր դպրոց: Մեզ գրքեր բաժանեցին, ինձ հասավ  «Քարն ու ճանապարհը», որը գրել է Լեոնարդո Դա Վինչին: Ես կարդացի այդ առակը և մեզ ասացին, որ տասնհինգ րոպեից կվերցնեն այդ գրքերը և պատմելու ենք ու ձայնագրվելու:
Գրքում պատմում էր, որ մի շատ գեղեցիկ  քար էր ապրում աշխարհում , կողքին հոսում էր մի առվակ, որը նրան հղկում էր, և նա արևի տակ պսպղում էր: Օրերից մի օր առվակը չորացավ, և քարը տխրեց, նա շրջապատված էր ծաղիկներով և բարձր խոտերով: Ներքևում տեսնում էր մի ճանապարհի՝ եզրին լիքը քարեր:Եվ անընդհատ մտածում էր, որ լավ կլիներ, որ ինքն էլ լիներ նրանց մեջ: Մի օր էլ գլորվեց ու ընկավ ճանապարհի մեջտեղ: Ճանապարհով անցնում էին բազմաթիվ անցորդներ, սայլեր, տարբեր տեսակի կենդանիներ, բոլորը նրան կոխ էին տալիս, կեղտոտում: Եվ հիմա միայն նա հասկացավ, թե ինչ լավ տեղում էր ապրում առաջ:
Իզուր չեն ասում՝ «Ինչ ունենք՝ չենք պահպանում, իսկ կորցնելուց՝ լաց ենք լինում»:
Սոս Ղահրամանյան
Ես կարդացել եմ Ջանի Ռոդարիի հեքիաթը:
Հեքիաթը մի ձախորդ աղջկա մասին է: Այդ աղջիկն ուր գնում, ինչ-որ անում է, հայտնվում է տարբեր տեղերում: Մեկ հայտնվում է զարթուցիչի մեջ, մեկ շշի մեջ, մեկ սփռոցի տակ, մեկ բաճկոնի գրպանում:
Հեղինակից ուրիշ ստեղծագործություն չեմ կարդացել:
Հեքիաթը հետաքրքիր էր, բայց այդքան էլ դուրեկան չէր:
Արամ Նախշիկյան
Շրջիկ գրադարանը
Բարև ձեզ, մեզ այսօր հյուր էր եկել Շրջիկ գրադարանը: Ես կարդացի Հովհաննես Թումանյանի  «Ճամփորդներ» հեքիաթը: Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ փետրվարի 19-ին, Դսեղում: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Թումանյանը համարվում է ամենայն հայոց բանաստեղծ: Հեքիաթից ես սովորեցի, որ ճանապարհ գնալիս վստահելի ընկերոջ հետ պետք է գնալ: Ւնձ դուր եկավ շունը, քանի որ շունը պաշտպանեց իր ընկերոջը: Թումանյանի գրված գրքերից ես կարդացել եմ նաև «Շունն ու կատուն», «Քեֆ անողի քեֆը չի պակասի» և այլն:
Նարեկ Հակոբյան

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*