Շրջիկ ընթերցարանը մեզ հյուր

Առանց կարգի Նորություններ և միջոցառումներ

Այսօր մեզ հյուր էր եկել կրթահամալիրի սովորող և աշխատակից` Վանուհին։ Նա իր հետ բերել էր նկարազարդ ու հետաքրքիր գրքեր։ Վանուհու հետ միասին մենք կազմակերպեցինք բացօթյա ընթերցանություն։ Յուրաքանչյուրս ընտրեցինք մեկ հեքիաթ և սկսեցինք կարդալ։ Այնուհետև Վանուհին կարդաց մեզ համար «Մկների ժողովը» ստեղծագործությունը։ Մենք սիրով լսեցինք և բուռն քննարկում ունեցանք։ Հետաքրքրությամբ մեզ էին միացել նաև Արևելյան դպրոցի ճամբարականները։ Սիրով կրկին կսպասենք շրջիկ ընթերցարանին։

5 տարեկանների բլոգ

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*