Աշնանային արձակուրդին սովորույթի ուժով նորից անդրադարձանք ընթերցողական նախագծին: Սեփական փորձով գիտեմ, որ գիրք կարդալու լավագույն շրջանն արձակուրդներն են և բոլոր արձակուրդներին՝ լինի գարնանը, աշնանը, թե ամռանը, հանձնարարում եմ ընթերցանության նյութեր: Այս անգամ տիկին Մարիի հետ նախագիծ սկսեցինք: Սովորողների տարբեր խմբերով այցելեցինք գրադարան և մայրենիի մի պարապմունք անցկացրինք այնտեղ: Այդ ընթացքում սովորողներն ընտրեցին գրքեր, ծանոթացան դրանց և հավանելու դեպքում վերցրին՝ աշնան արձակուրդին ընթերցելու համար:
Աշխատանքային առաջին օրն անակնկալ էր սպասում: Բոլոր սովորողները գրեքերը կարդացել էին, բլոգներում ստեղծել էին «Իմ գրադարանը» բաժինը և ներկայացրել գիրքն իրենց ընկերներին: Նախագիծն այսօր ամփոփեցինք և միասնական քննարկման արդյունքնում որոշեցինք, որ այն հաջողված է, չնայած նրան, որ սովորողները շարունակում են ուղարկել իրենց կարդացած գրքերի մասին ուսումնասիրություններ և կարծիքներ:
Կարդացած գրքերի մասին սովորողների մեկնաբանությունները՝
Իրինա Գյուրջինյան, Գոհար Բարսեղյան, Արարատ Ոսկանյան, Տիգրան Գրիգորյան, Մարիամ Մկրտչյան, Դավիթ Բեյբության, Սաթենիկ Մանուկյան, Գոռ Մնացականյան, Ինեսա Հոբոսյան, Մելիք Ադամյան, Արտյոմ Զաքարյան, Աշոտ Զոզանյան, Սերենա Մսրլյան, Էլեն Պետրոսյան, Ալլա Գևորգյան:
Նախագիծը կարդա՝ Ուսումնական աշուն ընթերցողական նախագիծ