Կրթահամալիրի հյուրն այսօր գերմանագիր գրող, թարգմանիչ, սցենարիստ Վանուհի Վահանյանն էր։ Հանդիպման սկզբում ծանոթացանք իրար հետ, նա թեթևակի անդրադարձ կատարեց իր գործունեությանը, որից հետո անցում կատարեցինք գործնական փուլին, երբ սովորողները ներկայացրին իրենց թարգմանությունները, և խմբային ուղղումներ կատարեցինք մասնագետի հետ։ Հմուտ թարգմանիչը մեզ ուղղորդում էր՝ ո՛ր թարգմանության դեպքում շեշտը ինչի՛ վրա դնել: Ծանոթացանք Վանուհի Վահանյանի թարգմանություններից մի քանիսին, իմացանք, որ թարգմանել է Հրաչ Թամրազյանի բանաստեղծությունները, որ շուտով կտպագրվեն Գերմանիայում: Միով բանիվ, Վանուհի Վահանյանը մեզ ցույց տվեց թարգմանչական գործի առավելությունները, լրջությունն ու դժվարությունները: Հանդիպման շնորհիվ հասկացանք, որ ամենքս էլ կարող ենք թարգմանություններ կատարել ցանկության դեպքում։ Շնորհակալ ենք Վանուհի Բաղմանյանին հետաքրքիր զրույցի և հանդիպման համար։
Նյութի հեղինակ՝ Անահիտ Ալեքսանյան
Գրողի հետ հանդիպումը լուսաբանում է Միջին դպրոցի «Ավետիս» ռադիոյի լրագրող Տիգրան Արզումանյանը։