Կազմակերպիչներ՝ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներ և աշխատողներ
Լուսինե Սարգսյան
Համակարգող՝ Մարի Գաբանյան
Վարպետության դասը վարում է «Կէան» Հայ ժողովրդական մշակույթային ուսումնա-գործնական կենտրոնի մասնագետ՝ Վանուհի Սիմոնյանը
1. Ծեսի տեսական մասի պատասխանատու՝ Վանուհի Սիմոնյան 11:50,
«Տիգրան Հայրապետյան» կենտրոնական ընթերցասրահ
2. Ծիսական երգի, պարի խորհրդատու և համակարգող՝ Սվետա Ճաղարյան և Նելլի Փիլոյան
3. Ծիսական պարի խորհրդատու՝ Ալեքսանդր Սարգսյան
4. Ծիսական ուտեստների պատասխանատու՝ Լիլի Եղիազարյան և ընկերներ
5. Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան
Ծիսական մասի նկարահանում՝ TV MSKHՆախատեսվում է խարույկահանդեսը սկսել, ժամը 12.35-ին: Խարույկը, վառվելու է Մայր դպրոցի մարզադաշտի տարածքում: Ըստ ծիսական կարգի, յուրաքանչյուր մասնակից դպրոց իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի նստելը, երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջ: Այդ ընթացքում՝ մի քանի սովորողներ ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ): Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների ուղեկցությամբ:
Առաջարկված երգեր.
* «Տերընդեզ»
* «Ծառ ծաղկեցավ»
* «Թագվորի մեր դուրս արի»
* «Վեր, հա վեր- վեր» և այլն
Պարեր.
* Գյովընդ
* Թամզարա
* Ծաղկաձորի
* Նինարե
* Բոբիկ ջուր մի էրա և այլն
Հետո սկսում ենք կրակի վրայով թռնելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգեր, պարեղանակներ: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո, մոխիրը, ծիսական օրհնանքներով, շաղ ենք տալիս մայր դպրոցի մոտակա այգում:
Կարդա՝