«Տիգրան Հայրապեայան» գրադարանի աշխատակարգ 2016-2017ուս տարի

Առանց կարգի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ` Կրթահամալիր) Տիգրան Հայրապետյան Գրադարանը (այսուհետ` Գրադարան ) Կրթահամալիրի ծառայություն է:

Գրադարանի ղեկավարի և ընթերցավարների ծանրաբեռնվածությունը և աշխատաժամանակը կարգավորվում է կրթահամալիրի տնօրենի հետ կնքված պայմանագրով:
1.Գրադարանի ղեկավար`Մարի Գաբանյան
2.էլեկտրոնային սպասարկող` Նոննա Գրիգորյան
 3.Կայքի սպասարկող’ Մարի գաբանյան
4.Ավագդպրոցի ընթերցասրահ` Մարգարիտ Հարությունյան
Աշխատանքային սկիզբը ամառային աշխատաժամանակով’ 8.50-17.00, ձմեռային աշխատաժամանակով 10.00-17.00: Շաբաթ օրը աշխատանքային ժամը սահմանվում է 10:13:00: Ընթերցավարի անհատական պլանով նախատեսվում է ընդմիջում 30 րոպե տևողությամբ (բացառությամբ շաբաթ օրերի):
Գրադարանի աշխատողների գործառույթները`
Գրադարանի աշխատողների ընթացիկ աշխատանքներ (աշխատողների ինքնակրթություն, ընթերցասրահների հսկում և պահպանություն, գրքի, գույքի, տեխնիկայի, շրջապատի խնամք, գրքերի վերանորոգում, ֆունկցիոնալ անկյան ստեղծում…)
• գրադարանի աշխատողը նախապես ծանոթացնում է ընթերցողին գրադարանի կանոններին
• ընթերցողի գրանցում
• գրադարանի աշխատողը ընթերցողներին օգնում է, ուղղորդում է, սովորեցնում, խթանում է ՏՀՏ-ների կիրառումը:
• սպասարկումը կատարում է էլեկտրոնային տարբերակով
• վերահսկում է պարտքատերերին, թե´ սովորողին, թե´ մանկավարժական աշխատողին (հեռախոսազանգ- հիշեցում, mail- հիշեցում, ֆեյբուք«հիշեցում)
• գրքի մշակում /ծանոթանում է գրքի բովանդակությանը` այն շիֆրավորում, կնքում, գրանցունմ հաշվառման և էլ. մատյաններում/
• անոտացիա է կազմում նորույթներ բաժնի համար
.  սահմանված կարգով ընթերցողներին ապահովում է ուսումնական գրականությամբ
• պահպանում է ուսումնական միջոցները և հատկացնում դրանք ուսումնական նպատակով/ կատարվում է տեխնիկայի գրանցում և հաշվառում/
• պատվերներ է ընդունում հեռախոսազանգով կամ կայքի Կապ բաժնի միջոցով
• ընթերցողների պահանջներին համաձայն ստեղծում է համապատասխան և´ թղթային և´ էլեկտրոնային փաթեթներ
• ստեղծում է ռեսուրսների մատչելիություն
• գրադարանի կայքը մշտապես թարմացվում է նոր հոդվածներով, թարգմանություններով, և այլ աղբյուրների ինֆորմացիաներով (որոնք վերաբերվում են գրքին, գրադարաններին, նրանց պատմությանը
• ուսումնական տարվա վերջում կազմակերպվում է դասագրքերի հավաքման և հաջորդ տարվա բաշխման կարգը:
• մանկավարժական աշխատողների պատվերների հիման վրա պարբերաբար ձեռք է բերվում (կրթահամալիրի միջոցներից, նվիրատվություն, այլ աղբյուրներ) ուսումնական տարբեր ռեսուրսներ(գրականություն թղթային, էլեկտրոնային)
• պարբերաբար հետևում է տեխնիկա) ի և գույքի օգտագործմանը, դրանց անվնաս լինելուն: Տեխնիկայի սպասարկումը կազմակերպվում է էլեկտրոնային տարբերակով:
• գիրքը բարոյապես և ֆիզիկապես մաշվելու դեպքում կազմվում է հանձնաժողով, որից հետո այն դուրս է գրվում, դուրս գրված գիրքը հանձնվում է որպես թղթի թափոն, գումարը մուտք է արվում հաշվապահություն:
• գրադարանի կայքը մշտապես թարմացվում է նոր հոդվածներով, թարգմանություններով, և այլ աղբյուրների ինֆորմացիաներով (որոնք վերաբերվում են գրքին, գրադարաններին, նրանց պատմությանը…
• սահմանված կարգով ընթերցողներին ապահովում է ուսումնական գրականությամբ
• գրքի համար կազմում է էլեկտրոնային գրացուցակ, գրանցում էլեկտրոնային տարբերակով և տեղադրում կայքում:
• ամսագրերից, պարբերականներից, ընթերցողի պահանջարկին համահունչ ստեղծվում է մատենագիտական էլեկտրոնային ցանկ:
• ստեղծվում է կոմունիկացիոն երկխոսություն ընթերցողների և գրադարանի միջև:
Գրադարանի ղեկավարի գործառույթները՝
• ծանոթանում է կրթահամալիրի մասնաճյուղերի ներքին իրավական ակտերին, ծրագրերին, միջոցառումներին, քննարկումներին, սեմինարներին, («Գրքի խնամք», «Գրադարանից օգտվելու կուլտուրան», «Գրադարան- ընթերցող», «Գրադարան- դասավանդող», «Ծնող-գրադարան» և այլ թեմաներով)
• գրադարանի ղեկավարը մասնակցում է կրթահամալիրի տնօրենի, ծրագրի ղեկավարի, մանկավարժության կենտրոնի սեմինարներին և քննարկումներին, վարչական նիստերին,մասնաժողովին, անհատական պլանով սահմանված չափով հանդես է գալիս որպես վերապատրաստող:
• գրադարանի ղեկավարը սահմանված կարգով ներկայացնում է գրադարանի գործ ունեության հաշվետվությունը:
• կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ, գրքի քննարկումներ, միջոցառումներ, վարպետության դասեր:
• ընթերցավարները և ընկերները յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացնում են հաշվետվություն գրադարանի ղեկավարին:
• կազմում է սրահների դասացուցակ և ՏՀՏ-ի գրանցման և սպասարկման աղյուսակ
• գրադարանը կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարում է գիտական – հետազոտական, թարգմանական, խմբագրական, ուսումնաօժանդակ աշխատանքներ
.   ձեռք բերված գիրքը մուտք է արվում հաշվապահություն
. Կրթահամալիրի ուսումնական հաստատություններին ապահովում է գրականությամբ.  նյութեր` տպագիր և էլեկտրոնային:
. Գրադարանի ղեկավարը նորարար խորհրդատու է` մասնագիտական  օգնություն է  մատուցում  կրթահամալիրի ընթերցավարներին :
• Համագործակցում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական բաժնի, Խնկո Ապոր մանկական գրադարանի, Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի, Թվանշանայ ին գրադարանի, Իսահակյանի և Ազգային գրադարանի հետ, հրտարակիչների`«Զանգակ», «Էդիտ Պրինտ», «Անտարես», «Արևիկ» և այլք:
Ընթերցանությունը խրախուսելու  համար ստեղծում ենք`
Կապեր ժամանակակից մշակույթային գործիչների հետ
. Կրթական փոխանակումներ  ծրագիր շրջանակում միջդպրոցական և միջգրադարանային կապերի ստեղծում և հաստատում:
• Դասագրքերի պատվերի համար. ԴՏՀՏՇ -ից ստացված նոր հրատարակվող գրքերի և պահանջարկ ունեցող դասագրքերի ցանկը քննարկվում է կրթահամալիրի մասնախմբերի հետ, տնօրենի կողմից հաստատվելուց հետո և նոր պատվիրվում է
• Դասագրքերի ստացման համար գրադարանի աշխատողը լիազորագիր է վերցնում հաշվապահությունից, գրանցում է նախարարության հաշվապահությունում, հաստատում է նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից, նոր միայն ստանում դասագրքերը
• Գրադարանի ղեկավարը մասնակցում է ԴՏՀՏՇ -ի հրավիրած սեմինարներին, քննարկումներին
• Իրականացնում է անվճար տրվող դասագրքերի բաշխում`իր բոլոր գործառույթներով սովորողներին ուսումնական տարվա սկզբում և վերջում վարձույթով տալիս է դասագրքեր, որոնց համար գրադարանի ղեկավարը կազմում է հաշվետվություն, ներկայացնում է տնօրենին և «Դասագրքերի և տեղեկատվական  հաղորդակցման տեխնելոգիաների շրջանառու հիմնադրամին», դասագրքերից ստացած գումարը մուծվում է HSBC բանկ:
• դասագրքերի բաշխման ժամանակ առանձնացվում է հատուկ կարիքով սովորողների, անապահով ընտանիքի սովորողների ցուցակները, ինչպես նաև դասավանդողներին հասանելիք դասագրքերի ցուցակը ներկայացվում նախարարություն և «Դասագրքերի և տեղեկատվական  հաղորդակցման տեխնելոգիաների շրջանառու հիմնադրամին»:

 

Թողնել պատասխան

Մեկնաբանություն
Անուն*
Էլ․փոստ*
Կայք*